Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիլի» ֆուտբոլիստ Բուբակարի Սումարեով: Ինչպես հաղորդում է ESPN-ն, անգլիական ակումբը կիսապաշտպանին դիտարկում է՝ որպես Պոլ Պոգբայի երկարաժամկետ փոխարինող: «Կարմիր սատանաների» սկաուտները Չեմպիոնների լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում հետևել են Սումարեին և գոհ են մնացել իրենց տեսածից:

Հիշեցնենք, որ Պոգբայի պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ, բայց ակումբն ունի նաև այն մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ:

Սումարիի պայմանագիրն ավարտվում է գալիք ամռանը, և, հետևաբար, հունվարին խաղացողը կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և անվճար տեղափոխվել Պրեմիեր լիգա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս