«Սա միջազգային պրակտիկայում կիրառելի է». ՀԾԿՀ  մամուլի քարտուղարը՝ ինտերնետ ոլորտը վերահսկելու որոշման մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀԾԿՀ որոշումը, ըստ որի՝ առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմներ ներդնել:

168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետը ներկայացրեց այն մեխանիզմները, որոնցով այդ վերահսկողությունը հնարավոր է սահմանել՝ հատուկ սարքավորումներ են, որոնք ֆիքսում են մուտքը, ելքը, ID հասցեները և այդ տվյալները երկու տարով արխիվացնում:

ՀԾԿՀ-ից, սակայն, մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ որոշումը դեռևս նախնական է և ուղարկվել է ոլորտում գործող պրովայդերներին՝ կարծիքներ ստանալու համար:

«Դեռևս կարծիք չենք ստացել իրենցից: Իսկ հանրային քննարկումներ լինում են հաջորդ փուլերում, երբ ստանանք կարծիքները: Այնուհետև նախագիծը տեղադրվում է հանրային հարթակներում և ավելի լայնածավալ հանրային քննարկման առարկա է դառնում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է այս պահին նման որոշման անհրաժեշտություն առաջացել, նա պատասխանեց. «Հաշվի առնելով միջազգային փորձը, իրավական օրենսդրական ակտերը, մշակվել է այս որոշման նախագիծը. սա միջազգային պրակտիկայում կիրառելի է»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս