Վայոց Ձորում մարզպետի պարտականությունները կատարում է մարզպետարանի գլխավոր քարտուղարը

Վայոց Ձորում մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականից հետո նրա պարտականությունները կատարում է մարզպետարանի գլխավոր քարտուղարը՝ միայն աշխատակազմի գործունեությունը կարգավորելու մասով։ Փոխմարզպետ Նանե Ասատրյանը գտնվում է ֆիզարձակուրդում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման նախարարության խոսնակ Արմինե Մուրադյանը։

Նրա խոսքով՝ նոր մարզպետի նշանակման գործընթացն ընթացքի մեջ է, այլ մանրամասներ դեռևս չկան։

Հարցին՝ արդեն կա՞ն մարզպետի թեկնածուներ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ, երբ Կառավարությանը նախագիծ կներկայացվի, այդ ժամանակ էլ ամեն ինչ պարզ կլինի։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Կարդացեք նաև

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031