Բաժիններ՝

400 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը հասել է 2,96 տրլն դոլարի. Forbes

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշի մասնակիցների միագումար կարողությունը հասել է 2,96 տրլն դոլարի, իսկ միջին կարողությունն ավելացել է մինչեւ 7,4 մլրդ դոլար: Դա հետեւում է այն վարկանիշից, որը հոկտեմբերի 2-ին հրապարակել է Forbes հանդեսը։

«400 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը հասել է ռեկորդային 2,96 տրլն դոլարի, ինչը 2,2 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին»,-հայտնել է հրատարակությունը: Ընդ որում՝ վարկանիշի մասնակիցների միջին կարողությունը տարվա ընթացքում աճել է 200 մլն դոլարով՝ մինչեւ 7,4 մլրդ դոլար:

Հանդեսում ճշտել են, որ 2019 թվականի վարկանիշում հայտնվելու շեմը կազմել է 2,1 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս