Բաժիններ՝

Fujifilm-ը որոշել է կրկին սև-սպիտակ ֆոտոժապավեն արտադրել

Fujifilm ճապոնական ընկերությունը վերստին կսկսի սեւ-սպիտակ ֆոտոժապավեն արտադրել՝ նկատի առնելով լուսանկարների սիրահարների բազմաթիվ խնդրանքներիը: Այդ մասին ասված է կորպորացիայի հայտարարության մեջ:

Այդ արտադրանքի թողարկումը դադարեցվել էր անցյալ տարի, եւ վերջին խմբաքանակները պահեստներից խանութներ էին հասցվել հոկտեմբերին: Fujifilm-ն այն ժամանակ իր որոշումը պատճառաբանել է պահանջարկի բացակայությամբ, քանի որ ժապավենով խցիկները դադարել էին ժողովրդականություն վայելել, եւ բոլորն սկսել էին նախապատվությունը տալ թվային տեխնիկային:

Սակայն աշնանից հետո անցած ժամանակաշրջանում ընկերությունը հսկայական քանակությամբ դիմումներ է ստացել սեւ-սպիտակ ժապավենը շուկա վերադարձնելու խնդրանքներով: Նրանց թվում, ինչպես պարզվել է, եղել են նաեւ նրանք, ովքեր ֆոտոնկարահանման համար օգտագործում էին միայն սմարթֆոններ: Նրանց դուր է գալիս սեւ-սպիտակ ֆիլտրերը հավելվածներում, եւ նրանք ցանկանում են փորձել լուսանկարել իսկական խցիկով:

Fujifilm-ը հայտարարել է, որ ժապավենները խանութներ կհասցվեն մինչեւ աշուն: Դա կլինի փոքր-ինչ վերափոխված արտադրանք: Ընկերությունում խոստանում են, նոր ժապավեններով արված ուսանկարները կլինեն ավելի ցայտուն ու ավելի որակյալ:
Fujifilm-ը հիմնադրվել է 1934 թվականին:

1936 թվականին նա Ճապոնիայում առաջինն է սկսել ֆոտոժապավեն թողարկել, իսկ ժամանակի ընթացքում իր տեսականին ընդլայնել է ֆոտոսարքերի, կինոժապավենների եւ այլ արտադրանքի հաշվին՝ այս սեգմենտում դառնալով աշխարհի առաջատարներից մեկը: Այժմ կորպորացիան արտադրում է նաեւ բժշկական սարքավորումներ եւ համակարգիչների համար նախատեսված նյութեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս