«Ճակատագիրը փոխելու համար պետք է դուրս գալ սցենարից». Միխայիլ Լիտվակ
Մի պատճենեք ուրիշի, կերտեք ինքներդ ձեզ։
Յուրաքանչյուր մարդ ծնված է երջանիկ լինելու համար, սակայն արդյո՞ք շատ են նրանք, ովքեր կարող են ասել, որ իսկապես երջանիկ են։ Հավանաբար միայն եզակիները դրական պատասխան կտան։ Ուրեմն ի՞նչ է դրա համար պետք անել։
Երջանկությունը բաղկացած է նրանից, որ ընդհանուր բովանդակությունն ամփոփվի 3 հասկացությունների մեջ՝ «ուզում եմ», «կարող եմ», «պարտավոր եմ»։
Բայց մեզ մոտ հաճախ դրանք չեն համընկնում։ Եթե ես ուզում եմ, ապա ինձ մոտ չի ստացվում։ Եթե պարտավոր եմ, ապա դա ինձ դուր չի գալիս։ Ինչպե՞ս գործերը կարգի բերել։ Եթե դուք ուզում եք, բայց չեք կարող, ապա փորձեք սովորել։ Ցանկացած գործունեություն, ցանկացած աշխատանք լավ է։ Անհրաժեշտ է պարզապես սկսել գործել։
Մենք տարբեր ցանկություններ ենք ունենում, բայց դրանք էլ է պետք տեսակավորել։ Գործողությունները պետք է ուղղված լինեն անձի զարգացմանը։ Ինքդ քեզ վրա աշխատանքի ռազմավարությունը կայանում է նրանում, որ ավելի շատ բան կարողանաս անել։ Մարդն առաջին հերթին ձգտում է իր ցանկությունների բավարարմանը։
Երբ դու նպատակ ես ընտրում, նախ և առաջ իմացիր, թե արդյո՞ք դեպի դրա իրականացումը տանում է այն ճանապարհը, որով դու պետք է գնաս։ Եթե դա քո ճանապարհը չէ, ապա անհրաժեշտ է հետ գալ։ Դեպի ճիշտ ճանապարհը մեզ ուղղորդում են ներքին ուժերը։
Հայտնի է, որ ծառը ձգտում է աճել դեպի վեր։ Եթե չի ստացվում, նա սկսում է շուրջն արմատներ ձգել։ Երբ նրա ճանապարհի խոչընդոտները կանհետանան, նա կրկին վեր կբարձրանա։
Եթե սկսել ես մտածել, որոշիր, իսկ եթե որոշել ես, ապա գործիր։
Գլխավորն այն է, որ գործես։ Պետք չէ տատանվել։ Չարժե սխալներից վախենալ. Անհաջողությունը հաջողությունից 7 անգամ օգտակար է։
Դրանք օգնում են գիտակցել սեփական սխալները և հաջորդ անգամ քեզ ճիշտ դրսևորել։ Ինչո՞ւ հենց 7 անգամ։ Ուղեղի մեջ դրական էմոցիաները 35 % տեղ են զբաղեցնում, իսկ բացասականը՝ 5։ Դրա համար էլ, երբ մարդն իրեն վատ է զգում, նա սկսում է մտածել։ Անհաջողությունները մեզ զգոն են պահում։ Չարժե դրանցից վախենալ, առանց դրանց՝ չկա զարգացում։
Մի փորձիր փոխել հանգամանքներն ու այլ մարդկանց, փոխիր քեզ ու հարմարեցրու հանգամանքները։
Հանգամանքները փորձում են փոխել հոգեպես անհասուն անձնավորությունները։ Կատարյալ տարբերակում պետք է ինքդ քեզ փոխես ու իրավիճակի քո ընկալումը։
Հոգեկան հասունության նշանները։
Հասուն մարդը գործում է։
Հոգեպես ոչ հասուն մարդն իր բոլոր ջանքերն ուղղում է անձնական կյանքի դասավորմանը։ Հասուն անձի համար ավելի կարևոր են գործերը, անկախության ձեռքբերումը։ Այդպիսի մարդու մոտ անձնական կյանքն ինքնին է կարգավորվում։
Հոգեկան տեսանկյունից հասուն մարդու պահանջմունքները կախված են նրա հաջողություններից։
Հոգեպես ոչ հասուն մարդը պատճենում է դրանք ու ավելացնում ծավալները։
Հասուն անձնավորությունն իր գործերը ինքնուրույն է անում, անհասունն ուզում է, որ իր փոխարեն՝ դա անի ինչ-որ ուրիշ մարդ։
Հոգեպես ոչ հասուն մարդն անհանգստանում է իր արտաքին տեսքի համար։ Հասուն մարդը դրա մասին չի անհանգստանում։ Միևնույն ժամանակ՝ նա միշտ լավ տեսք ունի։
Հոգեպես ոչ հասուն մարդը ձգտում է բարձր դիրք զբաղեցնել։ Այդպիսի մարդն ուզում է շատ բան ունենալ, բայց միևնույն ժամանակ՝ չի ուզում զբաղվել անձնային աճով։ Հասուն մարդու մոտ դիրքն ինքնին է գալիս։ Դա անձնային աճի արդյունք է։
Ւնքներդ ձեր առջև պետք է դնեք միայն բարձր նպատակներ, քանի որ դեպի փոքր նպատակը միայն մեկ ճանապարհ է տանում, իսկ մեծը՝ շատ ճանապարհներ։ Փոքր նպատակները բնորոշ են նևրոտիկ բնույթով մարդկանց։
Իհարկե, միևնույն ժամանակ՝ չպետք է մոռանալ, որ նպատակները պետք է իրական լինեն։
Մարդը պետք է դուր գա 3 հոգու՝ ինքն իրեն, իր ղեկավարին ու սեքսուալ զուգընկերոջը։
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ կնոջից/ամուսնուց կարելի է բաժանվել, իսկ աշխատանքից՝ ազատվել։ Եվ միայն ինքդ քեզնից ոչ մի տեղ չես փախչի։ Այդ պատճառով էլ առաջին հերթին պետք է ինքդ քեզ դուր գաս։ Շատ մարդիկ վիճում են այս պնդման առիթով՝ հիշելով երեխաների մասին։ Նրանք միայն 4-րդ տեղում են։ երեխաները կհեռանան, ընդ որում՝ շատ ավելի շուտ, քան դա տեղի կունենա ֆիզիկապես։ 12-14 տարեկանում նրանք սկսում են ատել ծնողներին, չհասկանալ նրանց։ 20 տարեկանում երեխան ճիշտ դաստիարակության դեպքում հեռանում է տնից ու ամբողջովին առանձնանում։ Բայց ընտանիքը, եթե ճիշտ է կառուցված, կարող է բավականին երկար, և 40, և 50 տարի գոյություն ունենալ։
Չի կարելի ապրել միայն երեխայի համար։ Նրան պետք է այնպես դաստիարակել, որ կարողանա ինքն իրեն կերակրել արդեն 20 տարեկանում։ Ընդ որում, պետք է կարողանալ առանձնանալ ոչ միայն երեխաներից, այլև ծնողներից։ Զարգացումը կապված է այն բանի հետ, որ մեր երեխաները մեզ չեն լսում։ Հակառակ դեպքում մենք կապրեինք քարանձավում։ Ցանկացած նոր բան բողոք է հարուցում։
Կարելի է առանձնացնել նորարարությունների ներդրման 3 փուլեր՝
- դա հնարավոր բան չէ
- դրա մեջ ինչ-որ բան կա
- հենց այդպես և միայն այդպես էլ պետք է լինի
Կառավարում են միայն շարժվող ավտոմեքենան։
Խոսենք ճակատագիր կոչվածի մասին։ Ինչպե՞ս դուրս գալ կյանքի սցենարից։
Ի սկզբանե մարդը ծրագրավորված է աճել, բայց ինչ-որ պահի գործընթացը խափանվում է։ Ըստ ճակատագրի՝ մարդը պետք է առաջ գնա ու վեր բարձրանա։ Դեռևս Մասլոուն էր ասում, որ բողոքները վերջ չեն ունենա, բայց ըստ դրանց մակարդակի՝ կարելի է դատել պահանջմունքների մակարդակի մասին։
Ճակատագիրը փոխելու համար պետք է սցենարից դուրս գալ։ Փոխեք ինքներդ ձեզ, կփոխվի նաև սցենարը։ Եվ գլխավորը, ինչ անհրաժեշտ է, պետք է սեփական անձի մասին լավ կարծիք ունենալ։
Մենք բոլորս բացառություններ ենք՝ ստեղծված միայն մեկ օրինակով։ Դրա համար էլ միշտ առաջինն ենք։ Չարժե պատճենել ուրիշի, պետք է ինքներդ ձեզ կերտեք։ Բոլորին է հայտնի ասացվածքն այն մասին, որ ցանկացած զինվոր պետք է երազի գեներալ դառնալ։ Վերաիմաստավորելով այն՝ հասկանում ես, որ իսկապես պետք է երազել գեներալ դառնալ, որ լավ զինվոր լինես։ Եթե դու ոչինչ չես անում, քեզ ինչպե՞ս կարելի է օգնել։ Սեփական ճակատագրի ճահճից պետք է դուրս պրծնել։ Գլխավորն այն է, որ կեղտը, որը դրանից հետո կմնա ձեզ վրա, չշատանա ու նորից հետ՝ դեպի ճահիճը չքաշի։
Մի վախեցեք հիմար թվալուց, վախեցեք հիմար լինելուց։
Սա հանրահայտ ճշմարտություն է։ Մի վախեցեք մեղադրվելուց։ Պետք է օգտագործել սեփական հնարավորությունները, բայց պետք չէ դուրս գալ դրանց սահմաններից։
Աշխատեք ձեզ համար։ Պետք չէ մտածել ուրիշների մասին։
Եթե այդ կերպ վարվեք, ապա կարելի է նկատել, թե որքան արագ կբարձրանա գործունեության որակը։ Չէ՞որ արդյունքն ըստ էության համարվում է ճիշտ կազմակերպված գործունեության արտադրանքը։ Օրինակ, բժշկի համար գլխավորը ճիշտ նշանակված բուժումն է։ Չարժե անհանգստանալ, որ խորհուրդները չեն կատարվի։ Դա մասնագետի գործը չէ։ Անհրաժեշտ է դադարել կողմնորոշվել դեպի ուրիշները ու կենտրոնանալ սեփական աշխատանքի վրա։
Եթե ուզում ես ինքդ քեզ պահպանել, մի գնահատիր քեզ այնպես, ինչպես դա հարևանդ է անում։
Ինչպես միջնադարում ասում էր հայտնի գրողը՝ «Ես կարող եմ մարդկանց ստիպել իմ մասին լավ արտահայտվել, բայց լավը մտածել ստիպել չի ստացվի»։ Դրա համար էլ պետք չէ նայել, թե ինչ են խոսում ձեր մասին ուրիշները, այլ պետք է հետևել սեփական ճանապարհին։
Երջանկության հետևից գնալ պետք չէ։ Երջանկության փնտրտուքների մեջ գտնվող մարդը հիշեցնում է ակնոցը կորցրած ծեր կնոջ, երբ ակնոցը նրա գլխին է գտնվում։
Ամենատարածված թևավոր խոսքերից մեկն այն է, թե եթե ուզում ես ճանաչել գլխավոր թշնամուդ, նայիր հայելու մեջ։
Եվ դա այդպես է։ Միայն մենք կարող ենք ինքներս մեզ վնասել ու օգնել։ Ինքնազարգացումը և ինքնաճանաչումը միակ բանալին են, որը դեպի հաջողություն է տանում։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը