Բաժիններ՝

«ՀՀ-ում բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովենք հավասար պայմաններ». Նիկոլ Փաշինյան

«Դեռևս 1995-96 թվականին, երբ ՀՀ նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց, իմ կարծիքով և շատերի կարծիքով, ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայաված  բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում։ Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը ՀՀ-ի համար։ Եվ Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև մեր տարածաշրջանի համար»,- իր ուղջույնի խոսքն  այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին։

Վարչապետը հիշեցրեց, որ այս համաժողովը թվով 4-րդն է։

«Մենք շատ կարևորում ենք այսպիսի համաժողովները՝ այն առումով, որ ուզում ենք արձանագրել նաև, որ ՀՀ-ում ներդրումային միջավայրն ու տնտեսական հարաբերությունների որակն ու մակարդակը փոխվել է։ Մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ ՀՀ-ից իսկապես մենաշնորհայաին տրամաբանությունը վերացել է, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, թափանցիկ քննարկել։

Եվ մենք ուզում ենք արձանագրել նաև (և դա Կառավարության համար առաջնահերություն է)՝ ՀՀ-ում բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովենք հավասար պայմաններ։ Ես հիմա չեմ ասում, որ արդեն իսկ ապահովել են լիարժեք հավասար պայմաններ, որովհետև հասկանում ենք, որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողություններն, իհարկե, շատ բան փոխել են, բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, որպեսզի հասկանանք՝ որտեղ են մնացել անարդարության և մենաշնորհության, արտոնյալության որոշակի դրսևորումներ։ Եվ մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք ոչ թե ի հեճուկս ինչ-որ բանի, այլ հանուն ՀՀ տնտեսական զարգացման, հանուն ՀՀ ներդրումային միջավայրի զրագացման»,- ասաց Փաշինյանը։

 Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս