![](/banners/BeFunky-design.jpg)
Վենեսուելայի իշխանությունները կրկնակի բարձրացրել են նվազագույն աշխատավարձը
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/973139.jpg)
Վենեսուելայի ղեկավարությունը որոշում է ընդունել երկրում նվազագույն աշխատավարձի չափը 18 հազարից բարձրացնել մինչեւ 40 հազար բոլիվար: Այդ մասին հայտնել է El Nacional թերթը:
Պաշտոնական փոխարժեքով այդ գումարը չի գերազանցում 8 դոլարը: Առանձին կաjեգորիաների աշխատողների համար նաեւ լրավճար է նախատեսված 25 հազար բոլիվարի չափով, ինչը կազմում է մոտավորապես 4 դոլար:
Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել է, որ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձ է ստանում մի քանի միլիոն մարդ, այդ թվում՝ ոստիկանները, ուսուցիչները եւ առողջապահության ոլորտի աշխատողները: Նրա տվյալներով՝ մինչեւ վերջին բարձրացումը այն ավելի քան 14 անգամ ցածր էր, քան Հաիթիում՝ Արեւմտյան կիսագնդի ամենաաղքատ երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: