«Մարզը վերցրել եմ, մնացել է Աբովյանը». ի՞նչ ծրագրեր ունի Կոտայքի մարզպետը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մամուլն արդեն անդրադարձել է, որ ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում առաջիկայում Աբովյանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններում Կոտայքի մարզպետի կողմից առաջարկվող թեկնածուին, մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Աբովյան քաղաքի ընտրություններին ՔՊԿ թեկնածուն մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ներկայիս ենթականերից է ու վերջինիս համար շատ ցանկալի ու հարմար կուսակցական։

Մեր աղբյուրների պնդմամբ, մարզպետի որոշ կողմնակիցներ արդեն այստեղ-այնտեղ հայտարարում են, որ Պետրոսյանը հենց այդ թեկնածուին է ուզում դարձնել քաղաքապետ, որպեսզի Աբովյան քաղաքը նույնպես իր «բուռը հավաքի», այսինքն՝ այստեղ ունենա իր դրածոն։

Տեղեկություններ կան, որ Պետրոսյանն անձամբ է զբաղվելու նախընտրական քարոզարշավով, որպեսզի հանկարծ իր նախագծածից շեղումներ չլինեն և ռիսկային «կիքսեր» թույլ չտրվեն։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, մի առիթով մարզպետը նույնիսկ ասել է՝ «մարզը վերցրել եմ, մնացել է Աբովյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս