Բաժիններ՝

«Սալահը հանդիպել է Դեյներիս Տարգարիանին: Ես նույնպես կուզեի լինել այնտեղ». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Նյու Յորքում «Times» ամսագրի գալա միջոցառմանը հարձակվող Մոհամեդ Սալահի մասնակցությունը:

Ավելի վաղ Սալահը Time ամսագրի կողմից ներառվել էր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց 100-յակում:

«Ժամանակի մեջ ճանապարհորդելն այլևս խնդիր չէ: Խնդիրն այն կլինի, եթե նա, օրինակ, ստիպված լիներ կոտրել մեքենան և ոտքով վերադառնար՝ դրա անսարքության պատճառով:

Նա բաց թողեց մեկ մարզում: Բայց նա արդեն մարզվել է, ամեն ինչ կարգին է: Ես տեսել եմ մի քանի լուսանկար: Նա իր սև կոստյումով հրաշալի տեսք ուներ:

Նա հանդիպել է շատ հայտնի մարդկանց: Տիկին Տարգարյանը (Էմիլիա Կլարկը՝ «Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Տարգարյանի դերակատարը) նույնպես այնտեղ էր: Սալահը հանդիպել է Դեյներիս Տարգարիանին:

Եթե նա հարցներ ինձ, ապա ես նույնպես կուզեի լինել այնտեղ: Դա իրոք շատ հետաքրքիր էր, բայց հիմա նա վերադարձել է, և դա շատ լավ է:

Ես շատ հպարտ եմ, քանի որ ֆուտբոլի մարդիկ շատ են լինում հեռուստատեսությունում և թերթերում, բայց ոչ միշտ են խելացի բաներ ասում:

Բայց Մոն շատ խելացի և ազդեցիկ մարդ է: Նա բարձրաձայնեց մի շարք կարևոր հարցեր, շատերն իմացան նրա մասին, նա շատերին ոգեշնչեց:

Կարևոր է, որ աշխարհում շատ լինեն այնպիսի մարդիկ, ինչպիսին Սալահն է: Անկասկած, դա չպետք է լինի նրա հիմնական հետաքրքրությունը, բայց նա կիսում է իր կարծիքն աշխարհի հետ»,- ասել է Կլոպը:

Նշենք նաև, որ Սալահը խոսել էր կանանց իրավունքների մասին՝ նշելով, որ պետք է փոխել կանանց նկատմամբ վերաբերմունքը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս