Շրի Լանկայի ռեստորաններից մեկում ռումբ է վնասազերծվել. ԶԼՄ-ներ
Շրի Լանկայի անվտանգության ծառայության աշխատակիցները ռումբ են վնասազերծել զբոսաշրջային քաղաք Կատանայի ռեստորաններից մեկում:
Հաղորդում է, որ այս մասին հայտնել է News 1st- ը` հղում անելով ոստիկանությանը:
Հեռուստատեսության տեղեկություններով պայթուցիկ սարքը հայտնաբերվել է ուսապարկում: Շրի Լանկայում ապրիլի 21-ին` Զատիկի տոնակատարության ժամանակ, հյուրանոցներում և եկեղեցիներում որոտացել է 8 պայթյուն:
Պայթյուններ են որոտացել Կոլոմբոյի 5 աստղանի 3 հյուրանոցում և Կոտահենա, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների եկեղեցիներում:
Վերջին տվյալներով` պայթյունների հետևանքով զոհվել է 359 մարդ, տուժել` 500-ը:
«Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել պայթյունների իրականացման պատասխանատվությունը, սակայն չի ներկայացրել որևէ փաստ, որը ապացուցում է խմբավորման առնչությունը պայթյուններին: