Բաժիններ՝

Պուտինը Կիմ Չեն Ունի հետ կհանդիպի ապրիլի 25-ին Վլադիվոստոկի Ռուսկի կղզում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի ապրիլի 25-ին՝ Վլադիվոստոկի Ռուսկի կղզում՝ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի տարածքում: Այս մասին գրել է «Կոմերսանտը»՝ վկայակոչեով մի շարք աղբյուրներ:

Նույն օրվա երեկոյան Պուտինը կմեկնի Չինաստան «Գոտիներ եւ ուղիներ» երկրների գագաթանաժողովին: Ճշտվում է, որ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի ավանը որպես հանդիպման վայր ընտրել է հյուսիսկորեական կողմը: Փհենյանում այդ տարբերակն են պնդել անվտանգության պահանջների պատճառով:

Ապրիլի 18-ին Կրեմլը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի ապրիլի երկրորդ կեսին: Դա կլինի ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավարության առաջին այցը երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս