Ֆրանսիան Նոտր Դամ տաճարի սայրաձողի վերականգնման միջազգային մրցույթ կանցկացնի
Ֆրանսիան միջազգային ճարտարապետական մրցույթ կկազմակերպի Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի հետեւանքով քանդված սայրաձողի վերականգնման համար: Ապրիլի 17-ին այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը՝ ամփոփելով նախարարների խորհրդի՝ տաճարի վերականգնմանը նվիրված նիստի արդյունքները:
«Ֆրանսիան ճարտարապետների միջազգային մրցույթ կանցկացնի փլված սայրաձողը փոխարինելու համար»,- նշել է նա: Վարչապետը հիշեցրել է, որ հին սայրաձողի ճարտարապետը XIX դարում եղել է Էժեն Վիոլե լը Դյուկը: Նախորդ սայրաձողն ապամոնտաժվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ՝ XVIII հարյուրամյակի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: