Բաժիններ՝

Բելառուսը և Ղազախստանը հրաժարվում են գնել ղրիմյան ապրանքներ

Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ ապրանքների գնումից՝ դա բացատրելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է Ռուսաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը:

«Ղրիմցի ապրանքարտադրողներն իրացման շուկաներ դուրս գալու խնդիր ունեն: Անկայուն քաղաքական իրադրության պայմաններում բազմաթիվ վայրերում զգուշավորությամբ են վերաբերվում «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ արտադրանքի իրացմանը, մասնավորապես, Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են նման ապրանքների գնումից»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս