ԱԻՆ-ից ԲՆ՝ ֆինանսական հոսքերը վերահասցեագրելու նպատակով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հիդրոօդերևութաբանական ծառայությունը, որը կազմակերպչաիրավական տեսակով ՊՈԱԿ է, կառավարության կառուցվածքի փոփոխություններով արտակարգ իրավիճակների նախարարությունից անցնում է բնապահպանության նախարարությանը:

Սրա պատճառն ամենևին էլ այս ծառայության գործունեության արդյունավետության բարձրացումը չէ:

Հիդրոօդերևութաբանական ծառայությունը պետք է զբաղվի մթնոլորտ արտանետվող գազերի քանակի մոնիտորինգով, իսկ դրա համար միջազգային տարբեր կառույցներ հսկայական գումարներ են հատկացնում, և այս փոփոխությամբ կառավարությունը ուղղակի վերահասցեագրում է ֆինանսական հոսքերը: Ընդամենը այսքանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930