«ՀՀԿ-ի անդամատոմս ունենալը դառնում է ԱՄՆ-ում հաստատվելու և կարգավիճակ ստանալու ամենահուսալի ճանապարհը». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում վերջին ամիսներին հաճախակի են դարձել ՀՀԿ անդամատոմսով քաղաքական ապաստան ստանալու դեպքերը: ԱՄՆ միգրացիոն ծառայություններին դիմողները, ներկայանալով որպես ընդդիմադիր ՀՀԿ-ականներ և ներկայացնելով սույնը հաստատող կուսակցական տոմսեր, հայտարարում են, որ իրենք Հայաստանում ենթարկվում են քաղաքական հետապնդումների և հալածանքների:

Մեզ հայտնի է առնվազն երկու դեպք, երբ այդ դիմումները հարգվել են, և դիմումատուները քաղաքական ապաստան են ստացել: Այսպիսով, ՀՀԿ-ական դառնալը և անդամատոմս ունենալը դառնում է ԱՄՆ-ում հաստատվելու և կարգավիճակ ստանալու ամենահուսալի ճանապարհը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930