«Ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաև ավտոմաքսատան պետն ազատման դիմում է գրել: Դա այդ մարդկանց ընտրությունն է». Անանյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում տարակուսանք հայտնեց, որ լրագրողներին հետաքրքրող հիմնական հարցերը վերաբերում էին Նիկոլ Փաշինյան- մաքսատան աշխատակից հայտնի աղմկահարույց միջադեպին, երբ վարչապետը կարգադրեց աշխատանքից ազատել նրան:
Անանյանը նշեց, որ վարչապետի կոչ-հորդորին վերոնշյալ աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով. «Եվ ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաև ավտոմաքսատան պետն ազատման դիմում է գրել: Դա այդ մարդկանց ընտրությունն է»: