Թուրքիայում ֆուտբոլիստը կտրող-ծակող գործիքով է խաղադաշտ մտել
Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում հերթական սկանդալային միջադեպն է գրանցվել։ Ցածր լիգայում հանդես եկող «Amedspor» և «Sakaryaspor» ակումբների միջև ընթացող հանդիպման ժամանակ ֆուտբոլիստներից մեկը կտրող-ծակող գործիքով է դուրս եկել խաղադաշտ։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ֆուտբոլիստների միջև ընթացող խաղային պայքարի ժամանակ թուրք ֆուտբոլիստ Մանսուրը Չալարը կտրող-ծակող գործիքն աննկատ կերպով օգտագործել է հակառակորդ ակումբի ֆուտբոլիստների դեմ։ Դրա հետևանքով մի շարք ֆուտբոլիստներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Միջադեպը մեծ արձագանք է գտել համացանցում։ Գործի վերաբերյալ հետաքննություն է սկսել։
Amedsporlu futbolcu Mansur Çalar, Sakaryaspor maçına elinde gizlediği jiletle çıktı ve rakip takım futbolcularını yaraladı@TFF_Orgpic.twitter.com/QHhal7r14n
— Yeni Şafak Spor (@yenisafakspor) March 3, 2019