24 հակաբորբոքային մթերքներ
Բորբոքումը ոչ միայն հիվանդությունների հիմնական պատճառն է, այլև աղիների դիսֆունկցիայի պատճառ, որը մեզնից շատերն ամեն օր են զգում:
Սնունդի` բորբոքումների վրա ունեցած ազդեցության մասին վաղուց է հայտնի, և այժմ մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք այն մթերքների ցանկը, որոնք կարող են պայքարել բորբոքումների դեմ:
1. Հապալաս:
Հապալասն ունի հակաօքսիդանտների բարձր մակարդակ և հետևաբար՝ հանդիսանում է որպես բորբոքման դեմ հզոր միջոց:
Սառեցրած հապալասն իր հատկությունները չի կորցնում, այնպես որ, կարող եք կլոր տարին ապահովել ձեր հակաօքսիդանտների պաշարը:
2. Ոսկորներից պատրաստված արգանակ:
Բժիշկները հաստատում են, որ ոսկորներից պատրաստված արգանակը բորբոքումների կործանիչն է: Դուք կարող եք դրանցից ապուրներ պատրաստել կամ սառեցնել ու առաջին ճաշատեսակների մեջ ավելացնել պատրաստման ընթացքում:
3. Խնձոր:
Եթե դուք ճաշից հետո ինչ-որ քաղցր բան եք ուզում, խնձորը խորանարդաձև կտրատեք ու տապակեք այն մի փոքր կարագով, հիլով, դարչինով, մի պտղունց աղով ու վանիլինով այնքան ժամանակ, քանի դեռ խնձորները չեն փափկել ու սկսել շագանակագույն դառնալ:
Այս աղանդերը ոչ միայն համեղ է, այլև՝ շատ օգտակար բորբոքումների ժամանակ:
4. Ազնվամորի:
Ազնվամորուց կարելի է հյութ պատրաստել, բայց կարելի է նաև հենց այնպես ուտել, առանց ինչ-որ լրացուցիչ մթերքների:
5. Ռուկոլա:
Ռուկոլան շատ օգտակար և վիտամիններով հարուստ կանաչու տեսակ է: Դուք կարող եք այն տապակել, եփել, նրանից խյուս կամ թանձրուքներ պատրաստել, կամ հում վիճակով` որպես աղցան, ուտել, բայց գլխավորն այն է, որ այն կանխում է բորբոքումները:
6. Պիստակ:
Օժտված լինելով վառ կանաչ գույնով ու մսոտ, հարուստ տեքստուրայով` պիստակները գերազանց հարմար են բանջարեղենային աղցանների համար, դրանցից ստացվում է հիասքանչ յուղ ու անկրկնելի պաղպաղակ:
Եվ առհասարակ շատ լավ գաղափար է օրվա մեջ պիստակ ուտելը:
7. Սպանախ:
Եթե դուք այնքան էլ չեք սիրում աղցանների մեջ սպանախ ավելացնել, կարող եք դրանից պատրաստել շատ օգտակար վիտամինային կոկտեյլ: Շատ բանջերեղեն ավելացրեք այդ կոկտեյլի մեջ ու վայելեք նրա կազդուրիչ էֆեկտը:
8. Սխտոր:
Սխտորն օժտված է շատ սուր բույրով ու կարող է հարստացնել ցանկացած կերակրատեսակ:
Խորհուրդ` մինչև սխտորն օգտագործելն այն կտրեք ու թողեք` մնա մոտ 20 րոպե: Այդպես կակտիվանան սխտորի բուժիչ հատկությունները:
9. Քրքում:
Քրքումն ունիվերսալ համեմունք է: Այն կարող է հարմար լինել թե՛ աղցաններ, թե՛ հիմնական մսային կերակրատեսակներ պատրաստելիս:
Գիտնականները հաստատել են քրքումի գործուն ազդեցությունը վերականգնողական և տարբեր հիվանդությունների բուժման նկատառումներով` շնորհիվ իր հարուստ բաղադրության:
10. Լոլիկ:
Լոլիկի կազմի մեջ եղած լիկոպեն հակաբորբոքային միացությունն իրականում միայն ուժեղանում է այդ մթերքը ջերմային մշակման ենթարկելիս: Դրա համար էլ մի ծուլացեք ու ամռանը ձմռան համար տոմատի մածուկ կամ հյութ պատրաստեք:
11. Կակաո:
Կակաոն այն է, ինչը կատարելապես հարմար է ցանկացած տորթի ու դրանով ըմպելիք պատրաստելու համար:
Ավելին, կակաոն կարող է հիանալի աղանդեր դառնալ: Բավական է դրան մի փոքր դարչին ավելացնել:
12. Բրյուսելյան կաղամբ:
Բրյուսելյան կաղամբը կարող է հիանալի տապակայի վերածվել, և ոչ միայն՝ իր հարուստ համի շնորհիվ:
Այն պարունակում է ածխաջրածիններ, շաքար, սպիտակուցներ, պեկտիններ, սննդային մանրաթելեր, A, C, E և B խմբի վիտամիններ, հանքանյութեր` կալցիում, կալիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ, կոբալտ, պղինձ, մոլիբդեն, ֆտոր, ցինկ, մանգանի պերօքսիդ:
13. Կոճապղպեղ:
Կոճապղպեղն օժտված է պիկանտ, սուր բույրով: Այն գերազանց հարմար է՝ որպես թեյի հավելում , եթե դուք ստամոքսի խանգարում ունեք:
14. Միս:
Միսը հարուստ է մեր օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցներով ու օժտված է հակաբորբոքային հատկություններով: Բացի դրանից, կոճապղպեղը կարելի է կիրառել հազար ու մի ճաշատեսակ պատրաստելիս:
15. Ձիթապտղի յուղ:
Ձիթապտղի յուղը բոլոր բուսայուղերի մեջ առանձնանում է լավագույն հակաբորբոքային հատկություններով:
16. Ձու:
Էկոլոգիապես մաքուր ձուն ամենաառողջ սննդամթերքի տեսակներից է: Ավելին, ձուն շատ օգտակար է՝ որպես նախաճաշ ուտելիս: Դրանից կարելի է պատրաստել ձվածեղ կամ օգտագործել՝ որպես սենդվիչի բաղադրատարր:
17. Կոլագեն:
Այո, դուք ճիշտ հասկացաք: Կոլագենով հավելումները նպաստում են մաշկի, մազերի ու եղունգների առողջությանը:
18. Խատուտիկ:
Նախազգուշացնում ենք, որ խատուտիկը շատ դառն է: Համը կարելի է մեղմել` այն տապակելով ավոկադոյի յուղի կամ հալած սովորական յուղի մեջ` չիլի կծու պղպեղով և սխտորով: Որպես արդյունք` ստանում ենք պիկանտ ու բուրավետ նախուտեստ, որը կդառնա ձեր նոր կախվածությունը:
19. Վարդաջուր:
Վարդաջուրն օժտված է բուժիչ հատկություններով, բացի այդ, այն կարելի է օգտագործել հիվանդ կոկորդը ողողելիս:
Նշիկների բորբոքման ժամանակ կարելի է հիվանդ տեղին դնել վարդաջրի մեջ թրջած բամբակ:
20. Ֆունոթերապևտիկ սնկեր:
Բուժիչ սնկերի հիմքը ջուրն է: Այն կազմում է ողջ պարունակության գրեթե 90 տոկոսը, ինչն այդ մթերքը դարձնում է ցածր կալորիական, հեշտ յուրացվող ու դիետիկ:
21. Ուրց:
Այս խոտաբույը կարելի է օգտագործել ոչ միայն կերակրատեսակները համեմելու, այլև կոկտեյլներ պատրաստելու համար; Հատկապես լավ են համադրվում կիտրոնի կեղևի քերուկը, թարմ ուրցը, ելակը և ռեհանը:
22. Չիայի սերմեր:
Քանի որ չիայի սերմերի բաղադրության մեջ մեծ քանակությամբ տարատեսակ էլեմենտներ կան, այս սերմերն օժտված են մեծ քանակությամբ օգտակար հատկություններով:
23. Ծաղկակաղամբ:
Ծաղկակաղամբն օգտակար նյութերի, հանքանյութերի ու վիտամինների գերազանց աղբյուր է: Սպիտակագլուխ կաղամբի հետ համեմատած` նրանում պարունակվում են ավելի շատ, մոտ 1.5-2 անգամ ավելի սպիտակուցներ և C վիտամին:
24. Կիտրոն:
Կիտրոնը շատ կարևոր բաղադրիչ է խոհանոցում ու հակաբորբոքային հաջողություն գրանցելու համար:
Ավելին, կիտրոնը գերազանց հակաբորբոքային և մրսածությունը կանխող ու բուժող միջոց է:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը