
Նշվել է աղիքային քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառը

Երիտասարդ տարիքում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի աճի իրական պատճառը նստակյաց ապրելակերպն է: Այս մասին Daily Mail-ի հետ զրույցում հայտնել է Սենթ Լուիսի (ԱՄՆ) Վաշինգտոնի համալսարանի ուռուցքաբան և վիրաբուժության և բժշկության դոցենտ Յին Ցաոն:
Ցաոն նշել է, որ երկար տարիներ հաստ աղիքի քաղցկեղը համարվում էր տարեցների հիվանդություն։ Սակայն վերջին 30 տարիների ընթացքում հիվանդությունը երիտասարդացել է. 1990-ականների սկզբից ի վեր 25-ից 49 տարեկան մարդկանց մոտ ախտորոշված դեպքերի թիվը կրկնապատկվել է։
Բժշկի խոսքով՝ հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հիմնական խթանը ոչ առողջ ապրելակերպը, մասնավորապես՝ ֆիզիկական ակտիվության պակասն է։ «Երիտասարդներն այժմ ավելի շատ ժամանակ են անցկացնում նստած, քան նախկինում»,- նշել է նա։
Ըստ Ցաոյի՝ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ոչ առողջ սննդակարգը նույնպես բացասաբար է անդրադառնում աղիքների առողջության վրա: