Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ
Դատարանն իրավասություն չունի Վեհափառի ու եկեղեցու ուղղությամբ որևէ որոշում ընդունելու. Կարապետյան
Թուրքական HAVELSAN ընկերությունը հաջողությամբ մատակարարել է իր «Ռազմաօդային ուժերի տեղեկատվական հրամանատարման և ղեկավարման համակարգի» (AICCS) շրջանակում մշակված ընտրված կրիտիկական կարողությունները Ադրբեջանի Ռազմաօդային ուժերին։ Այս մասին հայտնում է Asian Military Review-ն։
ՆԱՏՕ-ի երկրները դադարեցրել են սպառազինության և երկակի նշանակության բեռների (դրանք կարող են օգտագործվել թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական նպատակներով-խմբգ․) մատակարարումն Օդեսայի մարզի նավահանգիստներ՝ ռուսական բանակի ամենօրյա հարվածների պատճառով․ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքի աղբյուրը։
Վաղը՝ օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։
Հայաստանի Առաքելական եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև վեց այլ բարձրաստիճան հոգևորականներ, ուրբաթ օրը կանգնելու են դատարանի առաջ։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ շարունակվող հակամարտության հերթական սրացումն է։ Այս մասին գրում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցում արդեն որոշել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պետք է դառնա Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու 2028 թվականի ընտրություններում, հայտնում է Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ապացուցված է՝ այդ ամենի հետ Սամվել Կարապետյանն առնչություն չունի. Արամ Վարդևանյան
Կովկասում իրավիճակը կարող է փոխվել Իրան-ԱՄՆ հակամարտության ազդեցությամբ պայմանավորված, և Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության հարցում․ Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան: Նա նաև ընդգծել է, որ Բաքուն չի դառնա Կիևի զենքի մատակարար։
Շարունակվում են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հանդիպումները ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և դիրքերի ավագների հետ:
Ֆրանսիայի Météo-France ազգային օդերևութաբանական ծառայությունը վտանգի բարձրագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել երկրի հարավային դեպարտամենտներում շարունակվող անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսքը մասնավորապես Օդի, Վարի, Վոկլյուզի և Բուշ դյու Ռոնի դեպարտամենտների մասին է:
Դուք հարցն ո՞ւմ եք տալիս, Փաշինյանի՞ն. Արամ Վարդևանյանը՝ Տարոն Չախոյանին
#ՀԻՄԱ. ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ. #ՈՒՂԻՂ
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գ.Ծ.-ի և Ս.Ա.-ի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք:
#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԴ-Ի ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է. #ՈՒՂԻՂ
Կարապետյանի պաշտպանական խումբն առաջարկեց հարցաքննել լեզվաբան և հոգեբան փորձագետների,ՊԵԿ պաշտոնյաների
Տեղյա՞կ եք, ՔՊ-ի վերաբերյալ որևէ գաղտնալսում կա՞ ՔԿ-ում. Դավիթ Ղազինյան
ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային և դիտարկում է ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիհայի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջաննի Ինֆանտինոն կշարունակի պաշտոնավարել՝ չնայած միջազգային մրցաշարերի մասնակի մասնավորեցման ծրագրի պատճառով հնչած քննադատություններին։ Այդ որոշումը կայացվել է Ռաբաթում կայացած ՖԻՖԱ-ի վարչության արտահերթ նիստում։
Ատելության խոսք է հնչում գերիների վերաբերյալ հենց իշխանության կողմից. Սյուզաննա Ավետիսյան
Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ընդգրկել է վեց լցանավ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում է Բրիտանիայի ֆինանսական պատժամիջոցների իրականացման վարչության (OFSI) հաղորդագրությունը։
ԱԺ առաջին նիստերում Ռուբինյան Ռուբենը երկար խոսեց էթիկայից, բարեվարքությունից, ու քաղաքական կոռեկտությունից։ Իր ելույթից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես փորձում է ներկայանալ որպես մեր օրերի Մանդելա կամ Մարտին Լյութեր Քինգ՝ բոլորին հանդուրժող, բոլորին հարգող և քաղաքական բարձր մշակույթի կրող։
Շատ ակտիվ համախմբվում է ընդդիմությունը, մի անհանգստացեք․ Կարապետյան
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադադի հետ քննարկել է Երևանի ու Բեյրութի միջև հարաբերություններն ու դրանց հետագա զարգացման ուղիները։
Ես ունեմ իմ սեփական տրանսպորտային միջոցը, ծառայողական մեքենայի կարիք չունեմ. Արամ Վարդևանյան
Երբևէ ԱԺ-ում գործունեություն չեմ պատկերացրել. Արամ Վարդևանյան
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ՌԴ-ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 2/3-ով:
Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարությամբ պայմանավորված՝ օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00 – ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու: