Եթե Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը նրա տարածքի 20 տոկոսի նկատմամբ, ապա տիկին Կայա Կալլասը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը նրա տարածքի 100 տոկոսի նկատմամբ։ Սա լիովին ամոթալի վերաբերմունք է։
Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանը կանչվելու է արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու վերջին օրերի կիբերհարձակումների վերաբերյալ, որոնցում ֆրանսիական կողմը ռուսական հետք է տեսնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Վաշինգտոնը ոչ բավարար համոզիչ է համարել Իսրայելի կողմից փոխանցված հետախուզական տվյալները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու Իրանի հնարավոր ծրագրի մասին, հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող՝ ԱԹՍ-ներով լայնածավալ հարձակումներն Ամուրի և Չելյաբինսկի մարզերում գտնվող «Ուկրաինկա» և «Շագոլ» ռազմական օդանավակայանների վրա։ Ձերբակալվել են նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների կատարողներն ու օժանդակողները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ-ի Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ իրեն առնչվող ութ դատական գործերից մեկով։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Էս գործարանի պատմության մեջ սենց բան չի եղել, 23 տարի աշխատում ենք. 7-8000 հոգի հանել, գցել են դուրս
Մենք հարկադիր պարապուրդի ենք մատնված ոչ մեր գործատուի մեղքով, դուռը զմռսել ու մեզ թողել են դրսում
Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից:
Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ 9-ամյա մի աղջիկ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը գրում է. «Որքա՞ն կարժենա Ադրբեջանի վառելիքային հուսալիությունը մեզ համար (լուսանկար)»:
Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊ ընկերությանը պատկանող «Հեքիաթային կիրճ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղամաս) իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշիի գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։ Նա նշել է, որ Ադրբեջանը կարողացել է կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ:
Իրանը համաձայն չէ, որ ՄԱԳԱՏԷ-ն ստուգի իր միջուկային օբյեկտները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Բանգկոկի քաղաքային կառավարությունը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է կեսգիշերից առաջ։
Ժողովուրդը վարկերն ինչո՞վ փակի, ի՞նչ ուտի. սա քաղաքական հետապնդում է. «Մուլտի սթոունի» աշխատակիցներ
Կարող է՝ Երևան-Սևրան մայրուղին փակենք. 8 օր է՝ 70 աշխատող անգործ է. «Մուլտի սթոունի» աշխատակիցներ
10.000 հոգու աշխատանքից զրկել են, վարկերի տակ ենք, մենք պայքարելու ենք. Կոնյակի գործարանի աշխատակից
Ֆրանսիայում շոգի երրորդ ալիքի ֆոնին խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Փարիզից մոտ 60 կմ հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում: Իշխանությունների տվյալներով՝ կիրակի երեկոյան կրակն այրել է մոտ 300 հեկտար ու շարունակել է տարածվել։
Ջրափրկարարների օպերատիվ արձագանքի շնորհիվ բոլոր քաղաքացիներն անվտանգ դուրս են բերվել ափ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ մինչև 2025 թվականի նոյեմբերն ստացել է անապահովության նպաստ, որից հետո դրա վճարումը դադարեցվել է։
Հարցումների շարքը ցույց է տալիս, որ ընտրություններում Նեթանյահուի՝ ազգայնական և կրոնական կուսակցություններից կազմված կոալիցիան կարող է պարտվել։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար արդարադատության հասնելը Իսլամական Հանրապետության համար «լուրջ սկզբունք է»։
#ՀԻՄԱ. Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ. #ՈՒՂԻՂ
«Volkswagen»-ի վարորդը, ով ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել, դեպքի վայրից դիմել է փախուստի։
Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծումը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։
ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը ճգնաժամի մեջ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
#ՀԻՄԱ. «ՄՈՒԼՏԻ ՍԹՈՈՒՆ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՑԵԼ ԿԱՊԱՐԱԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ. #ՈՒՂԻՂ
Նախորդ օրերին ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։
Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային: