ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ քանի դեռ Իրանը չի համաձայնել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, Իրանի համար վնասն աճելու է ամեն օր: Այս մասին Մանիլայում նախարարական միջոցառումների շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։ Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարել են որակավորման փուլը և անցել կիսաեզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպում: Այս մասին հայտնում են դաշինքից:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, օրերս բացահայտել է շուրջ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք:
Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, սակայն ոստիկանները շտապօգնության մեքենայի մուտքը կապարակնքված տարածք թույլ չեն տվել։ Տղամարդուն մոտեցել է ոստիկանության բուժակը։
Տվյալները ցույց են տալիս, որ այս տարի Եվրոպայում անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի մեծ տարածք, քան վերջին երկու տասնամյակների տարեկան միջին ցուցանիշն է։ Աշխարհի ամենաարագ տաքացող մայրցամաքը այս տարի բախվել է գրեթե անընդմեջ երեք ուժեղ ջերմային ալիքի։
Զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հուլիսի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1միլիարդ դրամ գրավ: Այս մասին դատախազությունից հայտնեցին ԶԼՄ-ներին՝ հրաժարվելով գործից այլ մանրամասներ հայտնել:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանում ԱՄՆ-ի օբյեկտների վրա հարձակումների մասին՝ նշելով, որ ոչնչացրել է ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Ստամբուլում բռնկված հուժկու փոթորիկը մեծ վնաս է հասցրել քաղաքին։ Տարբեր թաղամասերում տապալվել են ծառեր, պոկվել՝ տապալվել, վնասվել՝ ավտոմեքենաներ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել են խոտածածկույթ (200 քմ) և շինության տանիքը՝ մոտ 90 քմ։
Լավ տեսնում ենք՝ ինչ է կատարվում. «վիսակավոլտնու» պատճառով փակելը ո՞րն է. Առինջ Մոլի աշխատակից
2018-ին բոլորս փողոց ենք փակել. սենց մինչև ուր, մարդիկ գժվեն, մարդասպան դառնա՞ն. Առինջ Մոլի աշխատակից
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական ջանքերի համակարգման վերաբերյալ հարցեր։
Վահագն Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ:
Հայաստանի Կառավարությունը սահմանել է, որ Հայաստանից Բագրատաշենի և Ագարակի սահմանային անցակետերով մեկնող բեռնատարների մուտքն անցակետեր կիրականացվի միայն կուտակային կայանատեղի մուտք գործելուց և այնտեղից դուրս գալուց հետո։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի մարտի 19-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր ու դրական գնահատականի։
ԵՄ դեսպանները հուլիսի 23-ին քաղաքական համաձայնության են հասել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են ԵՄ չորս դիվանագետներ։
#ՀԻՄԱ. ԿԱՊԱՐԱԿՆՔԵԼ ԵՆ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ «ԱՌԻՆՋ ՄՈԼԻ» ՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ. #ՈՒՂԻՂ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Զելենսկին նշել է, որ կողմերը կշարունակեն սերտ կապ պահպանել։
Խմբի ղեկավարը կալանավորվել է, նրա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Սպասվող ժամի մասին պետք է ասեք՝ տեղում սպասողներն անորոշության մեջ չլինեն. Փոխվարչապետը՝ ՊԵԿ նախագահին
Մենք քննարկել ենք ռուս-ամերիկյան հարաբերությունները և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին:
Վճարված գումարները վաճառողների անձնական հաշիվներում կհայտնվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Օրինագիծն ընդունվել է Ներկայացուցիչների պալատում՝ 216 կողմ, 212 դեմ ձայների հարաբերակցությամբ։