Արթուր Սարգսյանն արդեն պատգամավոր է, րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Արամ Վարդևանյան
Բաքվում խոշտանգվողներն ավելի հայամետ են, քան այստեղ տաքուկ գրասենյակներում գտնվողները. Հակոբյան
Լրատվական կայքը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով իրենց բնականոն ու անխափան աշխատանքը շարունակելու համար Կենտրոնի Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող տարածքի 8-րդ հարկի 250 քմ տարածքը տրամադրել իրենց։
Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումներ են իրականացվում, ինչը դրական երևույթ է, սակայն կարգավորման գործընթացի արագացման մասին խոսել դեռևս հնարավոր չէ։ «Այս իրավիճակում ես չափազանց լավատեսության չէի տրվի։
Նարեկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը իրականության հետ որևէ կապ չունի. Արամ Վարդևանյան
Սրբազանի հետ խոսեցի, ասաց՝ 14.00-ից սպասում է՝ գան, իրեն բերեն դատարան, չեն եկել. Տաթևիկ Սողոյան
Հիշեցնենք, որ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։
Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ զորքեր և սարքավորումներ տեղափոխելով տարածաշրջան՝ Իրանի դեմ իր ռազմական գործողության հնարավոր ընդլայնման նախապատրաստման նպատակով. հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդ ցուցարարները չորեքշաբթի ուշ երեկոյան Նյու Դելիի փողոցներում կարճատև բախումներ են ունեցել ոստիկանների հետ․ գրում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ պետքարտուղարությունը Կոնգրեսին ներկայացրած պաշտոնական նամակում հայտնել է, որ Թուրքիան դեռևս չի կատարել ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի հետ կապված պահանջները, ուստի «F-35» կործանիչների մատակարարումը չի իրականացվի։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով։ Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Նաև առկա են շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներ և սաներ:
Ընտրությունների ավարտից անմիջապես հետո երկրում նոր թափ առավ մասնավոր սեփականության քաղաքականապես մոտիվացված բռնագանձման գործընթացը։
Ֆասթ Բանկն իր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է նոր ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար։
11-ամյա Եվայի «հակապետական» նկարի աճուրդն ավարտվել է երեկ՝ ժամը 22:00-ին։ Նկարը 1800 դոլարով գնել է Մոսկվայում բնակվող արցախցի Գայանե Աղաբեկյանը․ այս մասին Aravot.am-ին հայտնել է աճուրդը կազմակերպած հանրային գործիչ Վարդան Հակոբյանը։
Ֆրանսիայում հունիսի 17-ից մինչև հուլիսի 2-ը տևած շոգի ալիքի ընթացքում գրանցվել է 5764 մահվան դեպք. հայտարարել է Ֆրանսիայի հանրային առողջապահության ազգային գործակալությունը։
Արթուր Դանիելյանը գրում է. «Ռուս-գերմանական բանակցություններն արդեն մի քանի ամիս է, ինչ ընթանում են: Բանակցությունների հիմնական մասը (Ուկրաինային վերաբերող) անցել ու, ըստ երևույթին, հաջող ավարտվել է հենց Գերմանիայում:
Իսրայելական բանակի հրետանին ինտենսիվ կրակ է բացել Ալի էթ Թահեր լեռնային շրջանի վրա, որը շիաների «Հեզբոլլահ» խմբավորման համար ծառայում է որպես առաջնային դիրք Լիբանանի հարավի Նաբաթիայի նահանգում: Այդ մասին հայտնել է Al-Markaziya գործակալությունը:
Ucom-ի աջակցությամբ՝ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում տեղադրել է 15 կՎտ տեղակայված հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։
Արտակ Զաքարյանը գրում է. «Ըստ մի շարք լրատվամիջոցների, հաստատել են տեղեկությունները, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, երեկ օգտագործել են Rockwell B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչներ՝ Իրանի տարածքում թիրախներին հարվածներ հասցնելու համար։
Վարշավայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել 3,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ավտոսրահում, հայտնում է RMF 24-ը։
ChatGPT չաթբոտի ստեղծող OpenAI-ը խոստովանել է, որ իր արհեստական բանականության (ԱԲ) վերջին մոդելներով աշխատող ծրագիրն անվտանգության թեստի ժամանակ դուրս է եկել վերահսկողությունից և կոտրել է մեկ այլ ստարտափի համակարգը։
Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, սակայն ԵՄ-ի կողմից պատերազմը շարունակելուն դրդելու պայմաններում իրականացնում է հատուկ ռազմական գործողություն։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍ «17 ԱՐԴԱՐՆԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Քաղաքացիների շրջանում առկա պահանջարկի գնահատման հիման վրա՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ, Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) խոր մտահոգություն են հայտնում և դատապարտում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, Թուրքիայի քաղաքացի Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի ձայնագրված արտահայտությունների կապակցությամբ, որոնցում նա, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել իր գրասենյակի աջակցությունը տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավում։
«100 հայ կանայք» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Վիտալի Մանգասարյանը գրում է. «Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով երկու զինծառայողի ձերբակալությունը և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը հերթական անգամ ցավով վեր հանեց հայկական բանակում առկա ամենացավոտ խնդիրներից մեկը՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Այս ողբերգությունը, ինչպես և նախորդները, խորը մտահոգության տեղիք է տալիս և պահանջում է համակարգային խորը վերլուծություն ու անհապաղ լուծումներ։
Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան ստորագրել են միջուկային համագործակցության մասին համաձայնագիր, որը թագավորությանը թույլ կտա զարգացնել խաղաղ միջուկային ծրագիր․ գրում է Euronews-ը։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Բանակում հերթական զոհն ունենալու հանգամանքի հանդեպ իշխանության եւ այսպես կոչված քաղհասարակության անտարբերությունը լոկ քաղաքական կոնյուկտուրայի հարց չէ, այլ՝ բարոյականության։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ քանի դեռ Իրանը չի համաձայնել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, Իրանի համար վնասն աճելու է ամեն օր: Այս մասին Մանիլայում նախարարական միջոցառումների շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: