Իրանի շուրջ լարվածության հերթական սրացումը կարող է նոր հետևանքներ առաջացնել տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իրանի միջուկային հավակնությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործի շրջանակներում։ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, քանի որ նա Հայաստանում չէ։
Հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՔԿ-ից:
Զավեշտը նրանում է, որ դեռ երեկ նույն էս սուբյեկտները հրապարակավ շնորհակալություն էին հայտնում ՀՀԿ-ին՝ ընտրություններին չմասնակցելու և դաշտը չփոշիացնելու ճիշտ որոշման համար։
ՀՀ-ի համար գազի գնի թանկացման դեպքում որևէ աշխարհացունց բան չի լինի, բայց դա անհետևանք էլ չի մնա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այս հայտարարությունն արեց լրագրողների հետ ճեպազրույցում`անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացման հարցին։
Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ կողմերը քննարկել են լայն երկկողմ օրակարգ, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում:
Ըստ ԶԼՄ-ների՝ Բալաջարի կայարանից կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 984 տոննա քաշով։
Նորմալ ժողովրդավարական երկրներում ընտրություններից հետո հաղթած առաջնորդները հանդես են գալիս հասարակությանը համախմբող ուղերձներով
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գործողությունը կկրի բացառապես պաշտպանական բնույթ և կկենտրոնանա Հորմուզի նեղուցով նավարկության ազատության ապահովման վրա:
«Դե հա, Պուտինը դեռ չի շնորհավորել։ Հույս ունենանք` կշնորհավորի»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ՌԴ-ից դեռ շնորհավորանքներ չեն հնչել։
Հիմա ի վերջո ի՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ
Կիրանցում նոր թաղամասի էսքիզավորման համար տրամադրվել է 23,5 մլն դրամ. Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար
ԱԳՆ-ից հայտնել են, որ իրանական կողմն աշխատելու է «Իրանի դեմ ագրեսիվ հարձակումների աղբյուրները և պատճառները չեզոքացնելու ուղղությամբ»
Ռազմական աղբյուրի խոսքով՝ հակահրթիռային գործողության ընթացքում ընկել են բեկորներ, սակայն մարդկային զոհեր կամ նյութական վնասներ չեն գրանցվել։
ԶԼՄ-ները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում երեկ սպա է մահացել։
Երեքշաբթի Հունաստանի խորհրդարանում բուռն վեճեր են ծագել իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Մակիս Վորիդիսի հայտարարությունից հետո, որը ընդդիմության կտրուկ արձագանքն է առաջացրել։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պետք է զերծ մնա Իրանի դեմ կրկնվող սպառնալիքներից»։
Հունիսի 12-ին կավարտվի թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների վերահաշվարկը, իսկ ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օմանի ափերի մոտ Settebello նավթատարի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո երկու հնդիկ նավաստիներ են սպանվել, ևս մեկը համարվում է անհետ կորած, հայտնում է Al Jazeera-ն՝ տեղական The Hindu լրատվական կայքի հղումով:
Երևանում Ռուսաստանի դեսպանատունը ակնկալում է Հայաստանի իշխանությունների հստակ գնահատականը Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ։
Եմենում արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ Իրանին ԱՄՆ-ի շարունակական հարվածները կարող են հանգեցնել տարածաշրջանային ավելի լայն հակամարտության՝ գլոբալ ծանր հետևանքներով։
Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ՖԻՖԱ աշխարհի առաջնության պաշտոնական ցուցադրման գլխավոր հովանավորն է։ Ֆուտբոլասեր համայնքը հնարավորություն ունի հետևելու ֆուտբոլային սպասված իրադարձությանը Fast TV հեռուստաալիքով ուղիղ հեռարձակմամբ։
Որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Քսաներկու երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն և եվրոպական պետությունները, Իրանին մեղադրել են իրենց տարածքներում հարձակումներ կազմակերպելու մեջ։ «Մարդկանց մեր տարածքում սպանելու, առևանգելու, հետապնդելու, ահաբեկելու կամ այլ կերպ նրանց վրա հարձակվելու փորձերը խաթարում են ազգային ինքնիշխանությունն ու միջազգային նորմերը։ Այս գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն», – ասվում է հինգշաբթի՝ հունիսի 11-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
«Երբ հրավեր լինի՝ կգնամ, չեմ մերժի»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում կազմակերպված ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում իր հայտնած տեղեկությանը, թե ընտրություններից հետո հանդիպելու է ՌԴ նախագահի հետ։
Ucom-ը ներկայացնում է uPlay Սինեմա նոր բաժանորդագրության ծառայությունը, որը TV ծառայությունից օգտվող բաժանորդներին հնարավորություն է տալիս մեկ ֆիքսված ամսավճարի դիմաց օգտվել հայտնի ֆիլմերի լայն գրադարանից՝ առանց յուրաքանչյուր ֆիլմի համար առանձին վճարում կատարելու։
Հայաստանում բանկային ոլորտն այսօր գերհագեցած է, այս մրցակցային միջավայրում սակայն Ֆասթ Բանկն առանձնանում է իր ուրույն դիրքավորմամբ և մոտեցումներով։ Ֆասթ Բանկի Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ այսօր զրուցելու ենք Ֆասթ Բանկի ռազմավարության, զարգացման ուղղությունների և այլ գործոնների մասին։