Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական օպերացիայի այս օրերին տրամաբանական է դառնում հարցը, թե նախորդ 12-օրյա պատերազմից հետո ի՞նչ դասեր է քաղել Իրանը, և ի՞նչ հետևություններ է արել:
Ինչպես արդեն գրել ենք, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը և՛ 2025 թվականին, և՛ 2026 թվականին ներկայացրած զեկույցներում մեծ տեղ է հատկացրել հիբրիդային պատերազմի թեմային: Ավելին, վերջին զեկույցում Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած այդ կառույցը նույնիսկ հարկ է համարել առանձին հատվածով բացատրել՝ ինչ ասել է հիբրիդային պատերազմ: Եվ ոչինչ, որ հետո ՀՀ իշխանությունները որոշեցին, որ ավելի ճիշտ է օգտագործել ոչ թե «հիբրիդային պատերազմ», այլ՝ «հիբրիդային սպառնալիք» ձևակերպումը: Օրինակ՝ Ռուսաստանին Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ մեղադրող Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվա, Լավրովի մոտ գնալուց առաջ:
Բաքուն կառուցում է կառավարման ու ռեսուրսային այն հիմքը, որի վրա կարող է լուծել առաջիկա տարիներին իրեն սպասվելիք քաղաքական, տրանսպորտային կամ անվտանգային զարգացման սցենարները։ Այսինքն՝ այս ամենը զուտ ներքին տնտեսական հարց չէ, այլ կենտրոնացման և ռազմավարական նախապատրաստման գործընթացի մաս է։
Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների, ռեգիոնալ զարգացումների ու հայ-իրանական հարաբերությունների մասին 168.am-ը հարցեր է ուղղել իրանցի միջազգայնագետ Էհսան Մոհավեդիանին:
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»,- այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հաստատելով ավելի վաղ հայաստանյան փորձագիտական համայնքի տարածած այս տեղեկությունը։
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի շուրջ երբեք անվտանգային միջավայրն այնքան կայուն չի եղել իր գոյության պատմության ընթացքում, որքան այսօր: Եվ ոչինչ, որ տարածաշրջանում անվտանգային և պատերազմական մարտահրավերներ կան:
2026 թվականի հունվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին, որի ժամանակ անդրադարձել է նաև տարածաշրջանային ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:
Նախօրեին հայտնի դարձավ՝ փետրվարին Հայաստանն ընդունելու է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նախօրեին հաղորդեց՝ փետրվարին սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց։
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, ըստ երևույթին, առանձին բանակցություններ են վարում TRIPP-ի շուրջ կամ հնարավոր է՝ նույնիսկ արդեն ունեն որոշակի պայմանավորվածություն այդ հարցի շուրջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ խոսելով
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը երեկ Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ «Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով»։
Օրերս իրանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հանդիպումից:
«Թուրք-ադրբեջանական համատիրության փոխանորդները պարբերաբար մեղադրում են Հայ Առաքելական Եկեղեցուն Կովկասում խաղաղությանը խոչընդոտելու մեջ: Նրանց թվում է Ադրբեջանի շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, որին Ալիևը նշանակել է Հայաստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ:
Հայ-իրանական սահմանի հետ կապված Իրանի մտահոգությունները չեն փարատվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփ-Ալիև-Փաշինյան համատեղ հռչակագրի ստորագրումից և Սյունիքի տարածքում «Թրամփի ուղի» կոչվող ծրագրի իրականացման մասին հայտարարելուց հետո։
«Եթե դուք իրականում մտադիր եք Հայաստանը դարձնել խաչմերուկ, ուրեմն արդեն ձեր ներսում բոլոր ենթակառուցվածքները պետք է ոտքի կանգնեցնեք, հատկապես՝ երկաթուղին։ Մինչդեռ «Թրամփի ուղին» Հայաստանին ոչինչ չի տալիս։ Ի՞նչ է, մենք 266 միլիոն դոլար պետք է ներդնենք և այդ հատվածում ժամանակակից երկաթուղի կառուցենք, որ Ադրբեջանը Նախիջևանով հարմարավետ միանա Թուրքիայի՞ն»:
«Խաղաղության նախապատրաստվում են ուժեղ բանակով»,- շեշտեց Աբրահամյանը՝ հավելելով՝ նախընտրական այս տարում ՔՊ-ական իշխանությունը բանակը մարտունակ դարձնելու փոխարեն՝ զբաղված է քաղաքական գործիչներին կալանավորելով։
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ու Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանի զրույցը՝ Սյունիքի, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի, «Թրամփի ուղու», կեղծ խաղաղության, թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակների, Նիկոլ Փաշինյանի սուտ խոստումների և վտանգների մասին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը, խոսելով 2026թ. բյուջեի մասին, այն որակեց պահպանողական։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։
Սա ցույց է տալիս, որ նրանց պատկերացման մեջ Սյունիքի ճանապարհը պարզապես տրանսպորտային երթուղի չէ, այլ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղիղ, վերահսկելի, ու, ըստ էության, սուվերենությունից ազատ միջանցք։
«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ «Թրամփի ուղի»… Նման դիլեմա Սերժ Սարգսյանի համար չկա, քանի որ, «բացի Հայաստանի կառավարչից՝ Նիկոլ Փաշինյանից, բոլորն աշխարհում այդ ճանապարհն անվանում են «Զանգեզուրի միջանցք»»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրած ասուլիսին անդրադարձավ վաշինգտոնյան փաստաթղթերին, «Թրամփի ուղի» նախագծին:
Նրա որակմամբ, նախնական եզրակացությունը՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը, եղել է դեկորացիայի դերում, այնտեղ եղել է սեղան, աթոռ, դրոշ և Փաշինյան։
«Ուստի, չի բացառվում, որ այս գագաթնաժողովի թեման լինի Միջին միջանցքը, վաշինգտոնյան պայմանավորվածությունների լույսի ներքո այս երկրների համագործակցության համար բացված հնարավորություններն ու դրանք առարկայացնելու հետագա տարբերակները»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։
«Այն, ինչը ՀՀ իշխանությունը համարում է «խաղաղության խաչմերուկ», Ալիևը համարում է «մահվան համակենտրոնացման ճամբար»։ Սա մեր ամբողջ ազգին է վերաբերում, մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանն է։
«Ընդամենը երկու գագաթնաժողով է եղել օգոստոսի 8-ից հետո՝ Շանհայինը և ՄԱԿ-ինը. երկու տեղում էլ Ալիևը շատ հստակ օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, իսկ Փաշինյանը սուբյեկտիվորեն է ներկայացնում այն, ինչը ստորագրել է»։
«Թրամփի ուղի» կոչված գործարքը պետք է ականազերծել։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի Հայաստանի վերահսկողության տակ, բայց դա կարող է լինել մի դեպքում, եթե լուծվի երկաթուղային այլընտրանքային ճանապարհի հարցը»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Հայ-չինական տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մալխասյանն է։
Երևանում Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նոր էջ է բացվում։