Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին:
ԱԽ քարտուղարը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ կարեւորել կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։
ԱԽ քարտուղարը պատասխանել է նաեւ կազմակերպության անդամներին հետաքրքրող տարբեր հարցերի:

