Լռել չի՛ կարելի. երկու դեպքում էլ տեսնում ենք նույն վտանգավոր ձեռագիրը. Արթուր Պապյան

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արթուր Դանիելյանի կալանավորումը, իսկ դրանից երկու շաբաթ առաջ էլ Վահրամ Սահակյանի ձերբակալությունը, պատահական կամ առանձին դրվագներ չեն․ սա հասարակությանը վախեցնելու և այլակարծությունը լռեցնելու համակարգված գործողություն է։

Երկու դեպքում էլ տեսնում ենք նույն վտանգավոր ձեռագիրը․ մեջտեղ են բերվում ամիսներ առաջ արված ֆեյսբուքյան գրառումներ, ինչը փաստում է, որ իրավապահ համակարգը ոչ թե օպերատիվ արձագանքում է իրական վտանգներին, այլ «պահեստավորում» է քննադատների խոսքերը՝ հարմար պահին քաղաքական պատվերով շրջանառության մեջ դնելու համար։

Կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառվում է սոցցանցային տեքստերի համար, այն դեպքում, երբ ընդդիմադիրների նկատմամբ հնչող բացահայտ սպառնալիքներն ու ատելության խոսքը մնում են բացարձակ անպատիժ։

Երբ քննադատական խոսքը քրեականացվում է, խոսքի ազատությունը վերածվում է ֆիկցիայի, իսկ պետությունը կորցնում է իր ժողովրդավարական դեմքը։

Լռել չի՛ կարելի։

Իրավապաշտպան կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային կառույցները պետք է հստակ ու աներկբա գնահատական տան այս ոտնձգություններին։

Եթե այսօր համակերպվենք նման նախադեպերի հետ, վաղը ցանկացած քաղաքացու ֆեյսբուքյան կարծիքը կարող է վերածվել քրեական գործի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031