Բաժիններ՝

Շաքիի դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրվարույթ․ Դատախազություն

Շաքիի դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրվարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն)․ հայտնում են Դատախազությունից՝ ավելացնելով, որ նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին:

Նշենք, որ Դատախազությունը երեկ էր հայտել, որ միջադեպով նախաձեռնվել է վարույթ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031