Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ին հայտնել է դիզելային վառելիքի մատակարարումների դադարեցման վատ հետևանքների մասին

Եվրամիության պաշտոնյաները լավատես են, որ ԱՄՆ-ն Եվրոպայի նկատմամբ դիզելային վառելիքի մատակարարման արգելք չի սահմանի. ամերիկյան կողմը տեղեկացվել է դրա վատ հետևանքների մասին։ Այս մասին հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը՝ ժամանելով Դուբլին՝ ԵՄ էներգետիկայի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Յորգենսենը հայտել է, որ «հստակ նախազգուշացում» է հղել ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին, որ նման արգելքը ոչ մեկի շահերից չի բխում։

«Նման դժվարին ժամանակներում մենք պետք է ունենանք էներգակիրների հնարավորինս ազատ հոսք», – ասել է հանձնակատարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքի մասին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «լրջորեն մտածում է» դիզելային վառելիքի արտահանման արգելք սահմանելու մասին՝ երկրի ներսում գների աճի պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930