Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հրապարակված ԵԽԽՎ-ի՝ 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցում անդրադարձ կա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին։ Զեկույցում մտահոգություն է արտահայտվում ԿԸՀ կողմից որոշ ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման և կրկնակի քվեարկություն չնշանակելու վերաբերյալ՝ նշելով, որ այդ որոշումն ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։

📌Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԾԿԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՛։ Կեղծիքը որքան էլ փորձեն թաքցնել, վաղ թե ուշ ի հայտ է գալիս։

📌Ուզում եմ ընդգծել, որ ԵԽԽՎ-ի այս արձանագրումը, բնականաբար, ինքն իրեն չի հայտնվել զեկույցում։ Այն վերջին ամիսներին տարբեր դիտորդական առաքելությունների հետ մեր համառ, հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ներկայացրել ենք փաստերը, բարձրաձայնել խնդիրները և պահանջել, որ տեղի ունեցածը չմնա անտեսված։ Արդյունքում նույնիսկ ամենափակ կառույցները ստիպված են եղել առերեսվել փաստերին։ Այս աշխատանքը շարունակելու ենք՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելով ՀՀ-ում մարդու իրավունքների, անձնական կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների խախտումները։ Առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու նաև սեփականության իրավունքը, որն եվրոպական արժեհամակարգի կարևորագույն բաղադրիչներից է։

📌Հավատացնում եմ՝ կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930