Թուրքիայի Այդըն նահանգի համանուն քաղաքի «Denge» թերթը «Facebook»-յան էջում սև ֆոնի վրա «Էրդողանը մահացել է» գրառմամբ լուսանկար է հրապարակել։ Լուրը մեծ տարածում է գտել և օգտատերերը կարծել են, թե մահացել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչդեռ իրականում մահվան լուրը վերաբերում էր Գյուլշեն Էրդողան անունով քաղաքացուն, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հրդեհ է բռնկվել 40 հազար քառակուսի մետր տարածքում։ Նախնական տվյալներով՝ Wildberries-ի մեկ աշխատակից տուժել է։ Wildberries-ի մյուս աշխատակիցները դեպքի վայրից տարհանվել են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշերվա ընթացքում […]
Լրագրողներն այսօր նրանից հետաքրքվեցին՝ ինչո՞ւ նկատողություն չարեց Նիկոլ Փաշինյանին բառապաշարի համար, որը չի մտնում իր սահմանած բարեվարքության կանոնների մեջ, Ռուբինյանն արձագանքեց․ «Որովհետև ոչ ոքի ուղիղ չվիրավորեց»։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադըյաման նահանգի Սինջիք շրջանում երկրաշարժ է գրանցվել: Ցնցման ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ:
Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 7-ից կվերսկսվեն Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթները։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Հիլին ասել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է ԱՄՆ-ի ջանքերին՝ Իրանի հարցում դիվանագիտական լուծման հասնելու համար և ողջունում է Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու քայլերը։
Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան
Խաղաղությունը շատ կարևոր, շատ թանկ ու երանելի երևույթ է։ Պատերազմների մեջ թաղված այս խելահեղ աշխարհում չի կարելի չհասկանալ խաղաղության արժեքը, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին՝ միաժամանակ շահագործելով ԵԱՏՄ-ի հնարավորությունները, ցինիկ է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 26-ի գիշերը Ռուսաստանի տարածքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։
Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվա այցի ընթացքում նախատեսված չէր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրանն ու Օմանը հայտարարել են, որ շրջանակային պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցով անտվանգ նավարկությունը վերսկսելու վերաբերյալ։
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 նորածին է մահացել: Այս մասին հայտնում է Geo հեռուստաալիքը՝ հղում անելով փրկարար ծառայություններում իր աղբյուրներին։
Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է, ArmeniaSputnik-ին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 365 դրամ:
#ՀԻՄԱ. ԱԺ-ՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ՀԵՏՈ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Կոտայքի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 7-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող մի շարք անշարժ գույքերի վերաբերյալ գործարքներն ու աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։
Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը հրապարակել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ ՀՀ ՔրՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ AMICUS CURIAE BRIEF-ը:
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր երեկոյան ժամերին, օգոստոսի 27-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մենք գրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալության է տրամադրվել կրոնական կազմակերպություններից մեկին, եւ նրանք այնտեղ քանի օր է՝ համաժողով են անցկացնում, որին մասնակցում են նաեւ տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչներ։
ՊՆ-ն, պաշտոնապես արձագանքելով երեկվա զինծառայողի մահվան փաստին, հայտարարել է, որ «բանակում մահվան դեպք չի արձանագրվել»՝ ավելացնելով, որ «նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում»։
Կոսովոյում ընթացող առաջնության 85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Ավետիսյանը բրոնզ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Թուրքիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել թերթի վերնագրում «Էրդողանը մահացել է» արտահայտությունն օգտագործելու համար։ Նյութում խոսքը ոչ թե նախագահի, այլ Էրդողան ազգանունով տեղի բնակչուհու մասին է եղել, սակայն դատախազությունն այնտեղ ընթերցողներին մոլորության մեջ գցելու փորձ է նկատել։ Խմբագրության ներկայացուցիչներն ու աշխատակիցները ձերբակալված են:
Ուզբեկստանի նախագահ Շավքատ Միրզիյոևն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են՝ Ջեյսոն Սմիթը, Գրեգ Մերֆին, Ռոննի Ջեքսոնը և Էդվարդ Քեյսը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը և առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղյակ է Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված այն տեսանյութի մասին, որում քննարկվում է Դոնալդ Թրամփի որդուն սպանելու պլանը։
ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայությունը 49,571 մարդու է ձերբակալել հուլիս ամսին, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում, հայտնում է Associated Press-ը։