Ս․թ․ օգոստոսի 10-14-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը մասնակցել է «Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի» (ԺՀԱՄԿ) կողմից կազմակերպված Տեխնիկական աշխատանքային խմբի աշխատաժողովին, որն անցկացվել է Եվրոպական միության Արտաքին քաղաքականության գործիքակազմի ծառայության (FPI) աջակցությամբ և ԺՀԱՄԿ-ի հետ համատեղ իրականացվող մեխանիկական ականազերծման նախագծի շրջանակներում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին մի շարք օտարերկրյա գործընկերների հայտնել էր, որ Վաշինգտոնն առայժմ չի նախատեսում վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսին լրագրողները հարցրել են, թե ի՞նչ կանի Հունաստանը ծովում Թուրքիայի հետ հնարավոր բախման դեպքում։
Ձեր խնամին, որդին, նաև Դուք դատվում եք, ասելիք չունե՞ք. Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց հարցին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։
Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել ոչ իմ զգացածով, ոչ երեխաներիս զգացածով: Հոգնել եմ ուղղակի. Թերևս՝ այսքանը: Շնորհակալ եմ, որ այսքան շատ սրտացավ մարդ կա:
Անգլիայի ազգային վիճակագրության գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն՝ Անգլիայում 1988-2025 թվականների ամենաշոգ օրերին մահացել է ավելի քան 40․000 մարդ․ հայտնում է The Guardian-ը։
Ալիևյան Սահմանադրությամբ նա փորձելու է հռչակել այդ «Չորրորդ Հանրապետություն» կոչեցյալը՝ մեր պետությունը համարակալելով և իր հռչակածն էլ դարձնելով թշնամու կամակատար մի կազմավորում։
Հուլիսի 29-ին պաշտոնապես ավարտվել է Թուրքիայի և Իրանի միջև 25 տարով կնքված բնական գազի մատակարարման պայմանագիրը։
Աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է հերթական պատվիրված հետապնդման։
Հայտնի են շախմատի համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի կանանց ու տղամարդկանց թիմի կազմերը:
Երկու նախագահներն էլ պատմության մեջ կմնան որպես Արցախը ազատագրած, հայկական բանակը կառուցած ու հզորացրած և բանակցային գործընթացում Հայաստանի ու Արցախի պետական շահը պաշտպանած առաջնորդներ։
Տասնամյակներ շարունակ նա Հայաստանինն էր, ու Հայաստանն իրենն էր համարում։ Այստեղ էր ծավալում իր գործունեությունը, ստեղծագործում իր երկրի մասին ու իր երկրի համար։ Բայց կար մի հակասություն․ չնայած այդքան սերտ էր կապված Հայաստանի հետ, սակայն նրա իրավական կարգավիճակը երկար տարիներ չէր արտացոլում այդ կապը․ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Լեհաստանն ու Իսպանիան Եվրամիության SAFE պաշտպանական ֆինանսավորման ծրագրի շրջանակում համատեղ կգնեն առնվազն յոթ Airbus A330 MRTT տիպի լիցքավորող և տրանսպորտային ինքնաթիռ։
Տարոն Չախոյանի երազանքն է նմանվել Վահագն Ալեքսանյանին՝ չի ձգում. ասած Շմայսին՝ կուլտուրական եղեք. Մեսրոպ Մանուկյան
Իրանը ձեռք է բերել նոր ռազմական սարքավորումներ և վերականգնել է վնասված ռազմական ենթակառուցվածքները: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Մոհամադ Ակրամինիան։
Ակամայից մտքիս եկավ 88 թիվը՝ Նարեկ Նալբանդյանը. Ռուբեն Մխիթարյան
Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Վլադիմիր Պուտինը նախատեսում են հանդիպել հաջորդ շաբաթ Ղրղզստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին IRNA լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է Արթիկ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Գրիգոր Հակոբյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։
Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Քոչարյանը ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզ, գ․ Փյունիկ):
Քոչարյանի ընտանիքին տեղեկություն տվողների ձեռքերը կտրելու ենք՝ պրոցեսն արդեն սկսված է. Տարոն Չախոյան
Հունգարիայի նոր կառավարությունը Ռուսաստանը «սպառնալիք» է որակել՝ շրջադարձ կատարելով նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք տարիներ շարունակ վարվող՝ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական արտաքին քաղաքականությունից։
Օգոստոսի 28-ից Ջրվեժի 6-րդ – 10-րդ փողոցների խաչմերուկից մինչև Մինսկի – Արտեմ Միկոյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածը կհանդիսանա գլխավոր, իսկ Ջրվեժի 10-րդ փողոցը՝ երկրորդական: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ես ձեր երեխեքի հետ գործ չունեմ՝ ձեր հոր ու ձեր հետ գործ ունեմ. Վահագն Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանին
Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում՝ քո չվերանշանակման հետ կապ չունենք. Ագնեսա Խամոյան
Աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` խոսելով իր որդուն առաջադրած սպանության պատվերի մեղադրանքի մասին։