Նա նշել է, որ չի ցանկանում, որ իր երեխաները տեղափոխվեն պետական կամ մասնավոր դպրոց՝ ընդգծելով, որ տեղափոխումը կխաթարի նրանց առօրյան։
Անկախ հանգամանքից, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել եմ քաղկալանավոր, ուրախ չեմ կատարվողից
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կան քաղաքում օգոստոսի 26-ի ուշ երեկոյան մի տղամարդ մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 10 մարդ։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանի առնվազն երկու աշխատակից է մահացել մալարիայով վարակվելուց հետո։ Առողջապահության տեղական մարմինների և օդանավակայանը շահագործող Fraport ընկերության տվյալներով՝ վարակը, ենթադրաբար, փոխանցել են մոծակները, որոնք օդանավակայան են ներթափանցել ինքնաթիռի բեռնախցիկից:
ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Theodore Roosevelt ավիակիրն առաջիկա շաբաթներին կուղևորվի Մերձավոր Արևելք, որտեղ տեղակայված է մնալու առնվազն յոթ ամիս։ Այս մասին հայտնում է CNN-ը:
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍ «17 ԱՐԴԱՐՆԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Ամոթալի է, Հայաստանի ղեկավարությունը շանտաժի է ենթարկում՝ պահանջելով վերացնել ռուսական գործոնը տրանսպորտի ոլորտում՝ խոստանալով ներդրումներ, որոնք տեսանելի չեն. Զախարովա
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում պաշտոնապես բացվել է արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի լոլիկի ջերմոցային համալիր:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանին չընտրեցին ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու.
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին տեղեկանում ենք Aysor.am-ից:
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին օգոստոսի 27-ին կայցելի Թեհրան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման և բանակցությունների վերսկսման հնարավորությունները քննարկելու համար։
2025-2026 թվականներին Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ն մասով՝ պետական դավաճանության հանցանքի կատարման համար կայացվել է 4 դատավճիռ։ Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։
Ռուսաստանը որպես պատասխան միջոց «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
#ՀԻՄԱ․ Սուրեն Սուրենյանցը՝ Կառավարության ծրագրի և ռեպրեսիաների նոր ալիքի պատճառների մասին․ #ՈՒՂԻՂ
ԵՄ երկրները, այդ թվում՝ Շվեդիան, Նիդեռլանդները, Իսպանիան և Լեհաստանը, կոչ են անում Բրյուսելին վերսկսել ջանքերը՝ Ուկրաինային ֆինանսավորելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու համար՝ ի պատասխան այն մտավախությունների, որ Կիևը կրկին բախվում է ֆինանսավորման ճգնաժամի․ հայտնում է The Financial Times-ը։
Քննարկում ենք Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից հավելյալ հոսանք ներկրելու հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ ընթացող իրադարձությունների նկատմամբ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անդրադարձել է շրջանառվող պնդումներին, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կառավարող իշխանությունների հետ դիվանագիտական համաձայնության հասնել հնարավոր չէ: Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը:
Սաստիկ ձևով սպառնում եմ, ասել եմ՝ բոլորին գտնեն, չգտան՝ զանգվածային ազատումներ են լինելու, անուններ են պետք. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբերին կարող են տեղի ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նոր բանակցություններ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Իշխանափոխության ցանկացած նկրտում, որ ունեցել են ընդդիմադիրները, ձախողվել է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Կտրիճ Ներսիսյանը պատվիրակություններ է ուղարկել տարբեր գյուղեր՝ նոր հեղափոխություն մեկնարկելու. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ 2018–2025 թվականներին Հայաստանում կապիտալ ներդրումների ծավալը գերազանցել է Խորհրդային Հայաստանի «վերջին ամենաակտիվ շրջանի»՝ 1981–1988 թվականների ցուցանիշը։
ՀՀ 29743 կմ տարածքի մեջ Ադրբեջանի երեք անկլավները չեն մտնում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Մոլդովային Անկախության օրվա կապակցությամբ:
Աննան շատ խիզախ բան է անում, նա հիմա դրա մասին խոսում է. Փաշինյանը՝ կնոջ արշավի մասին
Անձնակազմի բոլոր անդամները ապահով են։ Իշխանությունները հետաքննություն են անցկացնում։