ՀՀՇ-ն մեղավոր է եղել, կարողանում եմ դա ասել՝ հայրս անձամբ պատասխանատվություն չի կրում. Ռուբինյան
Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 32 երիտասարդների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
ՆԱՏՕ-ն հրապարակել է Ուկրաինայի դիմումը Աղետների արձագանքման եվրատլանտյան համակարգման կենտրոնին, որով Կիևն օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար։
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ և պետք է դիտարկվի որպես տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործիք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շարքուլ-Ավսատ» թերթի գլխավոր խմբագիր Ղասան Շարբելին տված հարցազրույցում։
Տիկին Մանավազյան, այդքան միամիտ չեմ, ձեր իշխանության օրոք ինձ աշխատանքից ազատել են. Հայկ Ֆարմանյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Նախիջևան այցի շրջանակում՝ հայտարարելով, որ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը պատրաստ է:
Կենսաթոշակները բավարար չափով չեն բարձրացել. Հայկ Ֆարմանյան
Օգոստոսի 5-ին Նոր Խարբերդ բնակավայրում 67-ամյա տղամարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Սիրելիներ, ամբողջ սիրով և երախտագետ սրտով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ հորս ննջման՝ այս աշխարհից մեկնելու տխուր առիթով ձեր զորակցությունների, ցավակցությունների և աղոթքների համար:
Գագիկ Խաչատրյանին տեսնելիս՝ կբարևեմ, իմ առաջխաղացման համար շնորհակալ եմ միշտ. Հայկ Ֆարմանյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի վստահում Իրանի ներկայացուցիչներին։ Նա այս մասին ասել է օգոստոսի 11-ին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հարցերին պատասխանելիս․ գրում է ՏԱՍՍ-ը։
Պետությունը երբեք լավ կառավարիչ չի լինում, չի կարելի ոտնահարել մասնավորի շահերը. Հայկ Ֆարմանյան
Հայ առաքելական սուրբ եկեղեցին 1 տարում ավելի քան 520 մլն դրամ հարկ է վճարել։ Այսօր ԱԺ–ում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հայկ Ֆարմանյանը։
Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան հրամանագիր է ստորագրել երկրում հզոր երկրաշարժից հետո աղետի ռեժիմ հայտարարելու մասին: Այս մասին հաղորդում է Tiempo հրատարակությունը։
ԹՐԻՓՓ-ի հետ կապված ունեմ մտահոգություններ, որոնք չեն փարատվում. Հայկ Ֆարմանյան
Չինաստանի նախկին վարչապետ Չժու Ժունցզին, որի շուկայական բարեփոխումները նպաստեցին երկրի տնտեսական բացառիկ վերելքին, մահացել է 97 տարեկանում:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Մարի Ստրութերսը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կալանավորված ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլիի և մեդիա փորձագետ Ալեսքեր Մամեդլիի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ։ Իր տարածած հայտարարությունում նա նաև արձագանքել է քաղաքական ակտիվիստ Բահրուզ Հասանլիի՝ Ուկրաինայից Ադրբեջան արտահանձնման սպառնալիքին։
Դուք եք հայտարարել, որ խաղաղությունն արդեն եկել է, մենք չենք ասել. Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին
Իսրայելական ուժերն օգոստոսի 12-ի վաղ առավոտյան պայթեցրել և ավերել են Լիբանանի հարավում՝ Զաուտար աշ-Շարկիա գյուղաքաղաքի կենտրոնում գտնվող 4-հարկանի դպրոցը։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Պակիստանի կառավարության աղբյուրներն «Անադոլու» գործակալությանը հայտնել են, որ գործող հրադադարի համաձայնագրի ժամկետը լրանում է օգոստոսի 17-ին։ Երկու կողմերն էլ միջնորդներին տեղեկացրել են այն երկարաձգելու իրենց համաձայնության մասին։
Նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ դուք էլ մարդասպան եք, բայց բնականաբար չեմ ասի. Հայկ Ֆարմանյան
Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է։ Նշենք, որ եկեղեցին զգալի վնաս էր կրել 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած 7.6-7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Եկեղեցին կառուցվել է 1876-ին և ունի 150 տարվա պատմություն։
Վայոց ձորում գտնվող «Արգիշտի ռեզորթ» հանգստի գոտին ընդամենը երեք տարվա պատմություն ունի, սակայն փոքր նախաձեռնությունից արդեն վերածվել է զարգացող զբոսաշրջային բիզնեսի։
ՔՊ-ական պատգամավորը չճշտված հայտարարություն արեց, Դավիթ Ղազինյանն անմիջապես արձագանքեց
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին։
Իրենք ոչ թե ընդդիմության դեմ են պայքարում, այլ հայ ազգի, ժողովրդի. Արման Աբովյան
Չե՞ք հոգնել՝ օգոստոսի 2-ից կրկնում եք Մարտի 1, Ռոբերտ Քոչարյան. Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին
Վերջը ի՞նչ է լինելու. Վերջը ՀՀ քաղաքացին է տուժելու. Մանուկյան-Ֆարմանյան երկխոսությունը
ԱՄՆ-ն և ևս 40 երկիր հանդես են եկել բալիստիկ հրթիռների արձակումների մասին նախապես ծանուցելու կոչով։ Համատեղ հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության կայքում։
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ավարտի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն։ Իրականում Հայաստանի համար դա կապիտուլյացիայի ակտ էր, քանի որ Հայաստանը հանձնվեց։