Մեծ Մանչեստրի նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը, որին համարում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հավանական իրավահաջորդը, հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում չի նախաձեռնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, հայտնում է Euronews-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ 11 անձի ներում շնորհելու հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ «Մաքուր օդի մասին» օրենքի (Clean Air Act) խախտման գործերով ներգրավված անձանց, որն ուղղված է արտանետումների կրճատմանն ու օդի որակի բարելավմանը, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի: Այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրի Պանտելինը՝ Երևանում անցկացվող «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը» թեմայով համաժողովում։
Այսօր էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը: Այս մասին հայտնում են ԳԹԿ-ից:
Նյու Յորքի Ջոնս Բիչ լողափում ուրբաթ գրանցվել է շնաձկան հնարավոր հարձակման միջադեպ, որի հետևանքով լողացողներից մեկը ոտքի վնասվածքներ է ստացել։ Ջրատարածքը ստուգելու համար իշխանությունները ժամանակավորապես փակել են լողափի մի հատվածը, հաղորդում է Associated Press-ը։
Բաքվի բնակելի շենքերից մեկում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով դեռահաս է մահացել։ Լուրը հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Տավուշի մարզի Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանի խոսքով՝ հունիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների ժամանակ իշխանությունը սարսափելի վարչական ռեսուրս է կիրառել. ով աչք ունի, տեսել է, ով ականջ ունի՝ լսել է։ Այդ իսկ պատճառով նրա համար անընդունելի է արտահայտությունը, երբ ասում են, թե «Նիկոլ Փաշինյանը փաստացի վերընտրվել է»։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ:
Ֆրանսիան Մերձավոր Արևելք է ուղարկել երկու ականազերծող նավ, երկու ֆրեգատ և պարեկային ինքնաթիռ՝ Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկություն ապահովելու համար։
Վիսկոնսին նահանգում, Ժնև լճում, հանկարծակի փոթորկի ժամանակ զբոսանավակի շրջվելու հետևանքով զոհվել է երեք երեխա, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով տեղական իրավապահ ծառայությանը։
«Շառլ դը Գոլ» ավիակիր նավը վերադառնում է իր մշտական տեղակայման նավահանգիստ՝ Տուլոն, մինչդեռ ֆրանսիական ռազմածովային ուժերի մի մասը կմնա տեղակայված Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով ֆրանսիական ներկայության օպերատիվ կազմաձևում կատարված փոփոխությունները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Հաստատություն)։ Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարել պատժամիջոցների տակ գտնվող պետությունների գործողությունների համակարգման համար միջազգային հարթակի ստեղծումը՝ անօրինական սահմանափակող միջոցներին հակազդելու նպատակով:
Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Ռեզան Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Սայիդ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Իսլամաբադի հետ պաշտպանության ոլորտներում։
Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Վոզինյան մեկնաբանել է թիմի դուրս մնալը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ, որում նշել է ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմական բնույթը և անդրադարձել երկու երկրների միջև երկխոսության հեռանկարներին, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ի հետ հակամարտությունում Հորմուզի նեղուցը Իրանի համար դարձել է «միջուկային զենքից ոչ պակաս» զենք, բայց այն նաև ունի պահեստային «ջերմամիջուկային զենք»՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին, այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Գևորգ Մանուկյանը հուլիսի 6-ից կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 3-ին այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե, որտեղ քննարկել են հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։
1776թ․ հուլիսի 4-ին ստորագրվեց ԱՄՆ անկախության հռչակագիրը, և այսօր մենք տոնում ենք հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում, Մյասնիկյան Պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու մոտ, Ռաջու Հ․-ն վարելով Տ1 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսը սնուցման հոսանքընդունիչ ձողը (շտանգա) վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են Արամ Ա․-ի վարած, թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վրա։
Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել երեք երկրների միջև երկաթուղային բեռնափոխադրումները։
Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը, որը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հենց նույն ամսում իր ամուսնուն աշխատանքի է տեղավորել քոլեջում` որպես վարորդ: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կիսվել է 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Կաբո Վերդեի դարպասապահ Վոզինյայի ցուցադրած խաղից ստացած տպավորություններով։
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Գավառ քաղաքի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 72-ամյա Ռուբիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 33-ամյա Արման Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի (ALADI) գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուի հետ։
Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հուլիսի 4-ին ժամը 02։27-ին ահազանգ է ստացել, որ Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
«Ո՞րն է մեր հավատամքը, ո՞րն է մեր գաղափարական հենքը: Ինչի՞ համար ենք մենք պայքարում: Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը հերթական սովորական ժողովուրդը չէ: Մենք համարում ենք, որ աշխարհի 2000 ժողովուրդների մեջ հայ ժողովուրդն ընտրված ժողովուրդ է և ունի պատմական առաքելություն»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 21:53-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։