152 միլիոն 319 հազար 400 դրամ, կամ՝ շուրջ 415 հազար դոլար․ սա այն դրամաշնորհի չափն է, որը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատկացրել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն ՓԲԸ-ին՝ «Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպման համար։
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի տասնյակ բնակիչներ, որպես բողոքի նշան, պատրաստվում են սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ Թալին խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Տավրոս Սափեյանի դեմ ակցիա իրականացնել։ 168.am-ին դիմած քաղաքացիներից մեկն ասաց՝ ինչ Արագածավանը որոշել են ներառել Թալին խոշորացված համայնքի կազմում, Արագածավանում իրավիճակը լարվել է, մի բան, որ երբեք չէր եղել։
168.am-ի Թալինի աղբյուրները դեռ գարնանն էին հայտնել սպասվող նոր ընտրությունների մասին, երբ իշխանություններն այդ մասին չէին էլ հայտարարել։ Ինչպես փոխանցում են համայնքի բնակիչները, վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալին համայնքի ղեկավարի թեկնածու Տավրոս Սափեյանն ակտիվություն է ցուցաբերել։ Քարոզարշավը դեռ չսկսած՝ ակտիվ հանդիպումներ է ունենում համայնքի բնակիչների հետ, ոչ ուղիղ տեքստով, բայց խոստումներ տալիս է։