Այն ի ցույց դնում է ԱՄՆ ուժի սահմանները, ինչն էլ ավելի կոգևորի ու կմոտիվացնի կոնսոլիդացիայի մեջ գտնվող գլոբալ քաղաքակրթական հակաարևմուտքին։
Իսկ հաջորդող երկամսյա բանակցություններում կարևոր է, որպեսզի կողմերն այնպիսի պայմանագիր պարաստեն, որը երկար ժամանակով փակի մերձավորարևելյան տարածաշրջանի հակամարտությունների դուռը:
+Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկա բանակցությունների ընթացքում երկու կողմերն էլ կառուցողական մոտեցում կցուցաբերեն։ Այս մասին նա նշել է X-ի գրառման մեջ։
2023 թ․ սեպտեմբերից իմ ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։
Թերեւս հարցադրումներս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է Նիկոլի իշխանությանը եւ կամակորություններին սպասարկող անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն։
Գնաճի արագացում ունենք. Զբոսաշրջիկների թիվն ՌԴ-ից աճել է 24,8 տոկոսով. Ֆինանսների նախարար
ՀՀ դրամը վերջին շրջանում դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում։ Այդ մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին։
Ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Արտաքին պարտքը կազմում է 14 մլրդ 531 դոլար. բյուջեի պակասուրդը կազմել է 3,7 տոկոս. Հովհաննիսյան
Եթե փորձենք մի քանի օրով հետ գնալ և հիշել նախընտրական քարոզարշավի հիմնական պատկերները, ապա առաջին հերթին աչքի առաջ գալիս են ոչ միայն Փաշինյանի «սրտիկները», սիրո, համերաշխության և հանդուրժողականության մասին խոսքերը, այլ այն սպառնալիքներն ու մադթապտվոցիները, որոնցով նա փաստացի հայտարարում էր, որ «եռագլուխ կուսակցությունների» լիդերներին պետք է «նստեցնի ու ունեզրկի»։
Պարսից ծոցի ջրերով նավագնացությունը կկարգավորվի Իրանի և Օմանի մասնակցությամբ։ Այդ մասին հունիսի 15-ին Telegram-ի իր ալիքում հայտնում է Fars գործակալությունը։
ԿԸՀ նախագահը, այսպիսով, բացի անհամեստ մանիպուլյացիայից (այդ տեղամասերում ԲՀԿ-ն արդեն իսկ ուներ շեմը հաղթահարելու համար բավարար ընտրող), ըստ էության, ասում է, որ «օրենսդիրը սխալ կարգավորում է գրել, մենք դրան չենք ենթարկվի»։ Ահա, թե ինչու.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը և հույս է հայտնում, որ կողմերը կկրկնապատկեն իրենց ջանքերը հակամարտության վերջնական լուծման համար, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒՑՈՒՄ
2026 թվականի հունիսի 13-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայացած MEDEL-ի (Magistrats Européens pour la Démocratie et les Libertés) Վարչական խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը միաձայն ընդունվել է կազմակերպության անդամ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից կայացված վիճարկվող որոշման շրջանակներում, որտեղ անվավեր են ճանաչվել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, առկա են արդյո՞ք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Ընտրական օրենսգիրք) 95-րդ և 101-րդ հոդվածներով նախատեսված առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու հիմքերը:
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ Իրանի հետ ԱՄՆ-ի հաստատած համաձայնությունը որևէ կերպ չի կարող պարտադրող լինել իսրայելական կողմի համար։
Իրանին հաջողվել է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին հայտարարությունը տեղական ժամանակով կեսգիշերից մի քանի րոպե հետո տեղափոխել, որպեսզի գործարքը չհամընկնի ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի ծննդյան օրվա հետ։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի վրա։
#ՀԻՄԱ. ՖԻՆԱՆՍԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ, ԿԲ-Ի, ՀԱՇՎԵՔՆՆԻՉԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ` ԱԺ-ՈՒՄ․ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ
Ռուսաստանի ՀՕՊ-ի հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ավելի քան 120 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել երկրի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու, այդ իսկ պատճառով քաղաքացիներին առաջարկվում են այլընտրանքային ուղեգծեր:
Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն՝ ընդհանուր 490 տոննա ծավալով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին (Քոնեքթիքութ նահանգից) հայտարարել է, որ Թեհրանի հետ գործարքը փաստացի նշանակում է ԱՄՆ-ի կապիտուլյացիա Իրանի պայմաններով։
Իրականացվելու դեպքում համաձայնագիրը պետք է նաև մեղմի համաշխարհային էներգետիկ ճգնաժամը: Այս մասին X-ի էջում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը:
ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
Ընտրական գործընթացների օրինականության ապահովման նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ առաջարկելով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ։ Նախաձեռնության հիմքում 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդող շրջանում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների ուսումնասիրությունն է, որի արդյունքում վեր են հանվել հանցավոր սխեմաների կիրառման մեխանիզմներն ու դրանց կատարմանը նպաստող հանգամանքները։
ԱՄՆ-ն հերքում է այն տեղեկությունը, թե երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո սառեցված ակտիվները կվերադարձվեն Իրանին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է CNN հեռուստաալիքը։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը իրանցի ժողովրդի հաղթանակն է և Միացյալ Նահանգների պարտությունը ավելի քան 100 օր տևած պատերազմում։ Երկուշաբթի առավոտյան այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը, հաղորդում է PressTV հեռուստաալիքը:
Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին X-ում գրել է Փաշինյանը:
Եվրահանձնաժողովը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը և դրանից ակնկալում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, անցման վճարների վերացում, ինչպես նաև Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դադարեցում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։