Ոչ մի գումար ոչ մեկի չեմ տվել.գլխավոր դերում մաքրուհին է. ենթադրում եմ՝ կկալանավորվեմ.Դավիթ Ղազինյան
Քրեական վարույթի հիմնավորվածության տեսանկյունից «զրոյական մակարդակի» իրավիճակի մասին է խոսքը. ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազինյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն այսպիսի գնահատական տվեց Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։
«Ճապոնիայի նորացման հասարակություն» կուսակցությունը, որը իշխող կոալիցիայի կազմում է որպես կրտսեր գործընկեր, հանդես է գալիս ռազմածովային ուժերը ատոմային սուզանավերով զինելու օգտին և առաջարկում է քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքից հրաժարվելու հարցը։
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է ամերիկյան Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության մեջ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության վարչությանը։
Իսրայելցի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իրանը կօգտագործի ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հուշագրի շրջանակներում նախատեսված 60-օրյա բանակցությունները՝ սեփական միջուկային հավակնություններն առաջ տանելու և միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար։ Այս մասին հայտնում է «Channel 12» հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Իրանական տանկերները վերջին երկու ամիսների ընթացքում առաջին անգամ սկսել են հում նավթի արտահանումը այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին շրջանակային համաձայնության մասին, որը, ի թիվս այլնի, նախատեսում է իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակման դադարեցում, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
#ՀԻՄԱ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը. #ՈՒՂԻՂ
Լիբանանից նահանջ չի լինի ո՛չ ուրբաթ օրը, և ո՛չ էլ ուրբաթ օրվանից հետո: Այս մասին ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը:
Սյունիքում, Լոռիում և Վայոց Ձորում համայնքները կմիավորվեն. Իսկ որտե՞ղ է ընդդիմությունը. Խուդաթյան
Ինձ նաև հուշեցին, որ այսօր հայրերի օրն է, պարզ է, որ մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու այս օրվա կապակցությամբ և չի շնորհավորելու: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Գազատարի վնասման պատճառով Շիրակի մարզի Արթիկ քաղաքն ու 18 գյուղեր զրկվել են գազամատակարարումից։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
ԱՄՆ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է տեղական ոստիկանության պետ Վիլֆրեդո Կամպոսը։
Մարտական Եղբայրություն միաբանության և «Ազգային հեղափոխություն» կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարություն:
Անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքում Իրանական Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ընդդիմադիր ջոկատների շտաբ-բնակարանին։ Այդ մասին հունիսի 16-ին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
ԱՄՆ-ը հարված է հասցրել նավին, որը, ենթադրաբար, օգտագործվում էր թմրանյութերի վաճառքով զբաղվողների կողմից Խաղաղ օվկիանոսում, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել են ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունից (SOUTHCOM)։
«Անցում օգնությունից դեպի զարգացում» թեմայով Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հանդիպման շրջանակումներում անցկացված «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը ՀՀ պատվիրակությունը շեշտել է ներքին տեղահանված անձանց կարիքներին արձագանքելու և նրանց երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով համապարփակ, համակարգված և կայուն մոտեցումների անհրաժեշտությունը։
Ուկրաինայի արևելյան և հարավարևելյան քաղաքների վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է զոհվել, հրդեհվել է բնակելի տուն և առևտրի կենտրոն, Reuters-ի փոխանցմամբ՝ նախօրեին ուշ երեկոյան հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 157 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Օրերս Լիդիան Արմենիայի աշխատակիցները և Ամուլսարի ծրագրում ներգրավված կապալառու ընկերությունների ներկայացուցիչները հանդիսավորությամբ նշեցին Ամուլսարում շինարարական աշխատանքների ընթացքում իրենց համատեղ գրանցած հաջողությունը՝ 1 մլն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը։
Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
Նախօրեին Լիբանանում չորս բնակչի կյանք խլած իսրայելական հարվածներից հետո Իրանի գլխավոր շտաբը սպառնացել է հակահարված հասցնել։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 369 դրամ:
«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են աջակցել Ուկրաինային և խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։
#ՀԻՄԱ. ԱԺ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում կայացած այս խմբի առաջին խաղում 2018 թվականի աշխարհի չեմպիոնը Մունդիալի մեկնարկային խաղում մրցեց Սենեգալի հետ:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրատապ կարգով պատրաստում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու միջոցառումների փաթեթ՝ Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների պատճառով։ Այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով չորս աղբյուրի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ Սենատին չհաջողվեց ընդունել բանաձևը, որն ուղղված էր Իրանում ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակմանը։
Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում: Այս մասին գրել է Սուրեն Սուրենյանցը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երևան քաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։