Ռուսաստանը կորոշի սահմանափակումների տակ հայտնված հայկական արտադրանքի փոխարինման հարցը. Գալուզին

Ռուսաստանի համապատասխան մարմինները կորոշեն սահմանափակումների տակ ընկած հայկական ապրանքների փոխարինման հարցը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Արդյոք այդ ծավալները լրացնելու անհրաժեշտություն ունեն և թե ինչպես պետք է դա անել՝ Ռուսաստանի համապատասխան ​​մարմինների գործն է», – Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողներին ասել է Գալուզինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների ներմուծումը բուսասանիտարական նորմերի պատճառով։

«Մեր ճյուղային մարմինների այս որոշումը պայմանավորված է որոշակի ապրանքների Ռուսաստան ներմուծման համար հայտնի բուսասանիտարական կանոնների պահպանման անհրաժեշտությամբ»,– ասել է Գալուզինը։

Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումն անցկացվում է հունիսի 3-6-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930