Բաժիններ՝

Իրանում ԿԽՄԿ երեք աշխատակից է զոհվել. Փեզեշքիանը դիմել է միջազգային բժշկական կառույցներին

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երեք աշխատակից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իրանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Մարիա Մարտինեսին։

«Մարիա Մարտինեսը հայտնել է, որ գործակալության երեք աշխատակից է զոհվել ծառայողական պարտականությունները կատարելիս, որոնցից մեկը՝ մարտի 31-ին Զանջան նահանգում գտնվող բժշկական կլինիկայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով», – նշվում է հաղորդագրությունում։

Մարտինեսը հավելել է, որ այս պահին արտակարգ իրավիճակների համար նախատեսված պաշարների պակաս չկա, սակայն իրավիճակը կարող է վատթարանալ, եթե ռազմական հակամարտությունը շարունակվի։

Բժշկական հաստատությունների նկատմամբ հարվածների կապակցությամբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է համապատասխան միջազգային կառույցներին։

«Ես կոչ եմ անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Կարմիր խաչին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը և աշխարհի բոլոր բժիշկներին արձագանքել այս բացահայտ հանցագործությանը մարդկության դեմ», – ասված է Իրանի նախագահի գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930