Այսօր Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։
Դեյվիսը նաև նշել է, որ Իրանը մեծ և հզոր երկիր է, ուստի Ուկրաինան չի կարողանա որևէ կերպ «օգնել» Միացյալ Նահանգներին նրա հետ դիմակայության հարցում:
Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է։ Այդպես կմնա տասնամյակներ շարունակ՝ մինչև կապիտուլյացիան կամ լիակատար փլուզումը։
RAF պրոմոուշենը պաշտոնապես հայտարարել է UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ռևանշի անցկացման մասին:
ԱՄՆ-ը կարող է շարունակել մեղմացնել սահմանափակումները ռուսական նավթի նկատմամբ, Fox Business-ի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Պրեմիեր լիգայի 30 խաղից հետո «Արսենալը» ունի 67 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանականների բարձրաստիճան պատվիրակությունը, ԽՎ նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի գլխավորությամբ, մարտի 8-10-ը կլինի Վրաստանում։
Վրաստանի տարածքով տարանցումն աճում է Մերձավոր Արևելքում երկինքը փակելու պատճառով. եթե նախկինում օդային տարածքն օրական հատում էր միջինը մոտ 642 ինքնաթիռ, ապա այժմ ցուցանիշը հասնում է օրական 1,5-2 հազար չվերթի: BMG մեդիահարթակը գրում է, որ վրացական երկնքի համար տրաֆիկի նման մակարդակ առաջին անգամ է գրանցվում։
Հավելենք, որ ԱՄԷ-ից տեղափոխված անձանց կազմում ևս եղել են այլ երկրների քաղաքացիներ, ովքեր նախընտրել են իրենց երկրներ վերադառնալ ՀՀ-ով տարանցիկ չվերթով։
CNN-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդել է, որ Չինաստանը շուտով կարող է սկսել օգնել Իրանին ԱՄՆ-ի հետ դիմակայության հարցում։
Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Նյու Յորքում ստորագրվել է Համատեղ կոմյունիկե՝ Հայաստանի Հանրապետության և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ալավերդի համայնքի և ֆիզիկական 4 անձանց՝ 2014 թվականի փետրվարի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ հաշվի առնելով այն, թե հարևան Իրանում ինչ է տեղի ունենում, ինչպես նաև այն հանգամանքը, որ օրերս հարված եղավ Նախիջևանի ուղղությամբ, շատ հնարավոր է, որ ՀՀ սահմաններին ևս վտանգ սպառնա։
«Տրաբզոնսպորի» փոխնախագահ Զեյաթ Կաֆկասը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացրել է դարպասապահ Անդրե Օնանայի համար պահանջվող գինը ամառային տրանսֆերային պատուհանի նախաշեմին։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Euronews-ի հաղորդմամբ՝ եվրոքոմիսար պաշտպանության հարցերով Անդրյուս Կուբիլյուսը հայտնել է, որ Ուկրաինան «ձմեռային սեզոնի չորս ամսվա ընթացքում» օգտագործել է մոտ 700 առասպելային հրթիռների միջամտիչներ՝ ռուսական ռակետների չեզոքացման համար, որոնք արտադրվում են Patriot ԶՀՀ համակարգերի համար: Կուբիլյուսը մարտի 6-ին սկսել է իր շրջագայությունը Եվրոպայում՝ նպատակ ունենալով զարգացնել այս տեսակի զինատեսակների եվրոպական արտադրությունը:
Կառույցի հրապարակած տվյալներով՝ մարտի 6-ի դրությամբ՝ Իսրայելի զինված ուժերի ավիահարվածների հետևանքով երկրում զոհերի թիվը հասել էր 217-ի, իսկ վիրավորների թիվը՝ 798-ի։
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Հատ առ հատ ցույց եմ տալու մեր ժողովրդից թաքցրած ադրբեջանական նոր ներխուժումները, ՔՊ-ի սուտ քարոզները. Թաթոյան
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը համագործակցում է գործընկերների հետ՝ Իրանի հետ մարտական գործողությունները դադարեցնելու մոտեցում գտնելու համար: Նա նաև զգուշացրել է, որ չպետք է թույլ տալ, որ երկիրը ընկնի քաոսի մեջ, քանի որ պատերազմը տարածվում է Մերձավոր Արևելքում։
Դուք երեք աղջիկ ունեք՝ մեկին չե՞ք առաջարկի․ Քարոզարշավի խնամախոս մասնակիցը՝ Փաշինյանին
Արդեն սկսել են որոշ չվերթեր իրականացվել Դուբայի միջազգային օդանավակայանից (DXB) և Դուբայի համաշխարհային կենտրոնական Ալ Մաքթումի միջազգային օդանավակայանից (DWC):
Սուրենյանը հիշեցրել է, որ նախորդ տարի այս օրերին ջերմաստիճանը շատ ավելի բարձր է եղել, իսկ տեղումները` քիչ։
«Պատրաստվենք դերբիին՝ վայելելով Հենրիխ Մխիթարյանի գոլը։ Հետևեք մեզ՝ Հայաստանի համար ավելի շատ բացառիկ բովանդակության համար»,-նշված է «Ինտեր»-ի էջում, որտեղ կից տեսանյութ կա։
ՔՊ-18.8, «Ուժեղ Հայաստան»-14.3, ԲՀԿ-11.7, «Հայաստան» դաշինք-8.2, Արման Թաթոյան-2.8, ԴՕԿ-2.7, «Հանրապետություն»-1.7 և այլն։
Աղբյուրի տվյալներով՝ Դիմարկոյով հետաքրքրված թիմերը պետք է 75-80 միլիոն եվրոյի առաջարկներ անեն «Ինտերին»։
Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կմեկնարկեն Պարսից ծոցում նավերի վերաապահովագրության ծրագիր՝ մինչև 20 միլիարդ դոլար ապահովագրական ծածկույթով։
Իրանը կօգտագործի բոլոր հասանելի միջոցները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից պաշտպանվելու համար, Թեհրանի համար այլևս կարմիր գծեր չկան, հայտարարել է Բելառուսում Իսլամական Հանրապետության դեսպան Ալիռեզա Սանեին:
Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: