Բաժիններ՝

Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը

Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը։

Արդեն սկսել են որոշ չվերթեր իրականացվել Դուբայի միջազգային օդանավակայանից (DXB) և Դուբայի համաշխարհային կենտրոնական Ալ Մաքթումի միջազգային օդանավակայանից (DWC):

«Ճանապարհորդներին խստորեն խորհուրդ է տրվում չուղևորվել դեպի DXB կամ DWC, քանի դեռ իրենց ավիաընկերությունը չի կապվել նրանց հետ և չի հայտնել իրենց թռիչքի հաստատման մասին, քանի որ ժամանակացույցը շարունակում է փոխվել»,- ասվում է Դուբայի օդանավակայանների պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուբայի օդանավակայանները ժամանակավորապես փակ են մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով։ Երկու անգամ հետաձգվել էր Դուբայ-Երևան չվերթը․ առավոտյան 06։55 նախատեսված չվերթը, ըստ առցանց չվացուցակի, կկայանա 15։00-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031