Բաժիններ՝

Վրաստանի տարածքով տարանցումն աճում է Մերձավոր Արևելքում երկինքը փակելու պատճառով

Վրաստանի տարածքով տարանցումն աճում է Մերձավոր Արևելքում երկինքը փակելու պատճառով. եթե նախկինում օդային տարածքն օրական հատում էր միջինը մոտ 642 ինքնաթիռ, ապա այժմ ցուցանիշը հասնում է օրական 1,5-2 հազար չվերթի: BMG մեդիահարթակը գրում է, որ վրացական երկնքի համար տրաֆիկի նման մակարդակ առաջին անգամ է գրանցվում։

Աճը պայմանավորված է նրանով, որ շատ ավիաընկերություններ, որոնք թռիչքներ են իրականացնում Եվրոպայի և Ասիայի միջև, ստիպված են շրջանցել Մերձավոր Արևելքի մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի, Իրաքի, Իսրայելի և Պարսից ծոցի պետությունների փակ կամ սահմանափակ օդային տարածքը:

Ավիաընկերությունները պետական ​​«Սակաերոնավիգացիա» ընկերությանն օդային տարածքի օգտագործման համար վճարում են նավիգացիոն վճարներ։

Ըստ ընկերության 2024 թվականի ֆինանսական հաշվետվության՝ մեկ տարանցիկ չվերթի միջին վճարը կազմել է 516 լարի (մոտավորապես 188 դոլար)։

Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս