Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Օնանայի տրանսֆերի համար պահանջում է 45-50 միլիոն եվրո

«Տրաբզոնսպորի» փոխնախագահ Զեյաթ Կաֆկասը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացրել է դարպասապահ Անդրե Օնանայի համար պահանջվող գինը ամառային տրանսֆերային պատուհանի նախաշեմին։

«Քանի որ գինը, որը «Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է Անդրե Օնանայի ձեռքբերման համար կազմում է 45-50 միլիոն եվրո, մեր նախագահը հանրությանը տեղեկացրել է «Տրաբզոնսպորում» ստեղծված իրավիճակի մասին։

Ես չեմ կարծում, որ այս տեղեկատվությունը որևէ ազդեցություն կունենա Օնանայի վրա, քանի որ Անդրեն ցանկանում է շարունակել խաղալ եվրոպական ակումբում, նույնիսկ եթե այն Անգլիայից չէ։ Նրա ընտանիքը նույն կարծիքին է»,- Կաֆկասի խոսքերն է մեջբերում Günebakış-ը։

Անցյալ ամռանը լրատվամիջոցները հայտնել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Օնանային գնահատել է 30 միլիոն եվրո։

29-ամյա դարպասապահը սեպտեմբերից խաղում է «Տրաբզոնսպորում»։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս