Բաժիններ՝

The Telegraph-ը նշել է հինգ խաղացողների, որոնց «Արսենալը» կարող է վաճառել ամռանը

«Արսենալը» ստիպված կլինի այս ամռանը վաճառել հիմնական թիմի առնվազն մեկ խաղացողի կամ պահեստայիններից որևէ մեկին՝ Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոններին համապատասխանելու համար։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպան և թիմի ավագ Մարտին Էդեգորը վաճառքի ենթակա թեկնածուների թվում է։ Քննարկվել է նաև ակադեմիայի երկու շրջանավարտների՝ Իթան Նվաներիի և Մայլս Լյուիս-Սկելիի հեռանալու հարցը։ Նշվում է նաև, որ թևային Գաբրիել Մարտինելին և պաշտպան Բեն Ուայթը, ամենայն հավանականությամբ, կհեռանան «Արսենալից»։

Պրեմիեր լիգայի 30 խաղից հետո «Արսենալը» ունի 67 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս