Հայաստանն ու Սամոան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Նյու Յորքում ստորագրվել է Համատեղ կոմյունիկե՝ Հայաստանի Հանրապետության և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։

Այս մասին հայտնում են Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից։

Նշվում է, որ Կոմյունիկեն ստորագրել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սամոայի մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն:

«Այսպիսով, Սամոան դարձավ 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ»,-ասված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031