Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ

Լիբանանի Նաբի Շիթ շրջանում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով կան զոհդեր և վիրավորներ:

Արևելյան Լիբանանի Նաբի Շիթ շրջանում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 35 մարդ։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Բաալբեկի շրջանի Նաբի Շիթ գյուղի վրա Իսրայելի կողմից իրականացված մի շարք ավիահարվածների հետևանքով, նախնական և ոչ ամբողջական տվյալներով, զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 35-ը»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Կառույցի հրապարակած տվյալներով՝ մարտի 6-ի դրությամբ՝ Իսրայելի զինված ուժերի ավիահարվածների հետևանքով երկրում զոհերի թիվը հասել էր 217-ի, իսկ վիրավորների թիվը՝ 798-ի։

Իսրայելի և  «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած հակամարտության ֆոնին։ Իսրայելական զինված ուժերը նաև ցամաքային գործողություններ են սկսել՝ ներխուժելով Լիբանանի հարավային շրջան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031