Հրաման կա՝ ադրբեջանցիներին թույլ տալ Հայաստանում վոյաժներ իրականացնել․ Կարապետ Պողոսյան

Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման  յուրաքանչյուր րոպեն ավելի է վատացնում Հայաստանի վիճակը։

«Ինձ թվում է՝ այսօր Հայաստանում բոլորը, այդ թվում՝ Փաշինյանի շրջապատի մարդիկ շատ լավ հասկանում են, որ այդ մարդն ուղղակի թալանչի է, ուղղակի իր բնավորության համաձայն՝ շանտաժով և մարդկանց վրա գրելով փող աշխատած մեկն է, և իր բնավորության համաձայն՝ այսօր ՀՀ-ն է ամեն րոպե ենթարկում շանտաժի՝ զուտ իր ֆինանսական միջոցները շատացնելու և իր երկրային կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար»,- 168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։

Օրեր շարունակ քննարկվում է համացանցում տարածված մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես ադրբեջանցիներն անարգել մուտք են գործել Շիրակի մարզ, եղել են Գյումրիում, այնուհետև այցելել նաև Ամասիա։ Ամասիայից հրապարակված կադրերում նրանք հայտարարում են, թե տվյալ բնակավայրում ունեն «պապական տներ», և նշում, որ «շուտով վերադառնալու են»։

Կարապետ Պողոսյանը նշեց, որ տեսանյութում նրանք զրուցում են ոչ թե պարեկների, այլ Ոստիկանության Ամասիայի բաժնի պետի տեղակալի և մյուս աշխատակիցների հետ․

Կարդացեք նաև

«Այսինքն՝ շատ բարձրաստիճան ոստիկանի հետ են զրուցում, որն էլ վերջում նրանց հաջողություններ է մաղթում։ Դա ոչ թե բարեկրթության խնդիր էր, այլ հրաման է եղել՝ իմ ունեցած տեղեկություններով։ Բոլորին հրաման է իջեցվել, որպեսզի ադրբեջանցիներին թույլ տան Հայաստանում իրենց վոյաժներն իրականացնել։ Սա կրկին թուրքասիրության, շողոքորթության արդյունքն է»։

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, պատկերավոր ասած՝ շունը տիրոջը չի ճանաչում․ «Պարզ չէ՝ մենք ուր ենք գնում։ Աշխարհում բազմաթիվ թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական նոր բլոկներ են ձևավորվում, բայց Հայաստանը ոչ մի տեղ չկա։ Հայաստանը դարձել է ընդամենը Թրամփի երեկոյան տոնախմբությունների բեք վոկալը, այսինքն՝ հենց Թրամփի քեֆը լավանում է, որոշում է խաղաղության կենաց խմել, ինքը գնում է, հետևում կանգնում, ձայնակցում է, բայց ավելին չկա։ Մենք տեսանք Վենսի արշավանքները Հայաստան, որի արդյունքում Հայաստանը նրանք դիտարկեցին որպես լաբորատորիա, ոչ ավելին։ Ընդ որում, եթե լաբորատորիա ստեղծել, օգտագործելու համար որոշակի տեղերում գումարներ են վճարում, այստեղ մենք պետք է վճարենք, որ մեզ վրա փորձարկումներ իրականացնեն։ Այս դեպքում խաղաղության մասին երազելը հիմարություն է, որովհետև չի կարող խաղաղություն լինել՝ առանց հասարակությունը, բանակը, պետությունը նորմալ հիմքերի վրա դնելու»։

Կարապետ Պողոսյանը նաև նշեց, որ Շիրակի մարզի բնակավայրերից մեկում երեկ գիշերը, «առանց որևէ օրինական հիմքի, ընդամենը ֆեյսբուքյան պատի նկարը փոխելու համար հայ կնոջ, հայ ընտանիքի մոր են ձերբակալել»։
Նրա խոսքով՝ փաստաբան Արտակ Մովսիսյանը զբաղված է այս դեպքով, որպեսզի այդ կնոջը չտանեն կալանքի․

«Երբ ինձ պատմեցին այդ դեպքի մասին, ես միանգամից հիշեցի Սիցիլիայի վերածված Երևանը, որը միանշանակ օպերատիվ աշխատանքի թերացման արդյունք է»։

Մանրամասները՝ 168ТV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս