Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը Հայաստանի գործող իշխանություններին համեմատում է քոչվորական ցեղերի հետ, որոնք ժամանակին ասպատակել են Հայաստանը և, որպես կանոն, իրենց հետևից միայն ավերածություններ են թողել։
«Ներողություն մի խնդրեք․ մյուսներին մի՛ դատեք, դա է ամենակարևորը, դատեք իրական հանցագործներին, օրինակ՝ նրանց, ովքեր հրահրեցին պատերազմը, ում պատճառով հազարավոր զոհեր ունեցանք, ովքեր հանձնեցին մեր հայրենիքի ամենահին ու կարևոր մասնիկներից մեկը՝ Արցախը, դատեք նրանց, ովքեր այսօր երկիրն անկառավարելի վիճակի են հասցնում, դա կլիներ ամենամեծ փոխհատուցումը բոլորիս համար»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։
«Դա այդքան չեմ համարում միջադեպ ԴԱՀԿ-ի հետ, ինչքան համարում եմ միջադեպ ՔՊ-ի հետ, մանավանդ, որ ճշտեցինք, որ անձամբ այն մարդը, ով տարել էր այդ սադրանքին, այսինքն՝ ԴԱՀԿ Շիրակի մարզային պետը, կարկառուն ՔՊ-ական է, ինչ-որ ՔՊ-ական Խուդաթյանի սանիկն է: Ես դա համարում եմ սադրանք, որովհետև մասնավորապես զանգ եմ ստացել, ինձ հրավիրել են ԴԱՀԿ, գնացել եմ և դեռ աշխատասենյակ չմտած՝ այդ անձնավորությունը սադրիչ արտահայտություններ թույլ տվեց»:
«Եթե ձեզ թվում է, թե Փաշինյանը հերթական ռեպրեսիաների ալիք է գործադրում, որից հետո նա կփափկի, այդ մարդկանց ազատություն կտա, ոչ, իրականում դա չի լինելու: Գյումրիում ունեցել եմ ահազանգեր, երբ մարդկանց հրավիրել են հատուկ քննչական ծառայություն՝ զուտ ֆեյսբուքյան հրապարակումների տակ որոշակի գրառումներ անելու համար: Այսինքն՝ մարդը կարող է մտնել և գրել, որ՝ «Սրբազան ջան, դու իմ առաջնորդն ես», դրա համար իրեն կանչել են, ասել են՝ «առաջնորդ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, եթե ինքը գնում է ահաբեկչության, դուք իր հետևի՞ց եք գնալու»: Մենք բոլորս լուրջ վտանգի տակ ենք: Հասել ենք մի էտապի, երբ սկսելու են մեզ նաև ֆիզիկապես բնաջնջել: Ամբողջովին թուրքական ձեռագիրն է, թուրքական գործելաոճն է այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը»:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Շիրակի մարզի 43–ամյա բնակիչ Կ․Պ․-ի կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի ձեռք բերված հոգեմետ նյութ պահելու դեպքի մի շարք հանգամանքներ։
«Իրականում սա շտապողականության արդյունք չէ, այստեղ կարևոր մեսիջներ կան: Ոչ միայն թուրքական կողմում որևէ գործողություն չկա արված, այլև Գյումրի-Կարս երկաթգծի բացման ուղղությամբ ոչինչ արված չէ, անգամ տարածքը մաքրված չէ: Այս և այլ փաստեր հիմք են տալիս մտածել, որ հայ-թուրքական սահմանի բացումը բացարձակապես հետաքրքիր չէ թուրքերին: Իրենց ընդամենը պետք է ճանապարհ Սյունիքով, որ Ադրբեջանի հետ կարողանան ունենալ իրենց երազած ուղիղ միջանցքը»։
«Նիկոլն ունի ընդամենը մեկ խնդիր՝ հայ մարդուն դարձնել հայաստանցի, այսինքն՝ զրկել բոլոր տեսակի արժեքային համակարգից, սպանել կրթությունը: Բայց միանգամից ասեմ՝ այս պայքարում հաղթող է դուրս գալու հայ մարդը»,- ասաց Կարապետ Պողոսյանը:
«Դեռևս չեմ ուզում շատ բան խոսել: Փորձում ենք հնարավորինս հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցածը: Քանի որ նախաքննությունը դեռևս շարունակվում է, չեմ ուզում որևէ կերպ խանգարել իրավապահներին»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով Պեմզաշենի՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած մոր ու երկու զավակների ահազարհուր սպանության դեպքին: